Խոշոր ՃՏՊ Երևանում. 31–ամյա վարորդը Nissan–ով մխրճվել է բեռնատարի մեջ (ՖՈՏՈ)

11.04.2018, 10:16
Երևանում 31–ամյա վարորդը Nissan–ով մխրճվել է բեռնատարի մեջ։
Խոշոր ՃՏՊ Երևանում. 31–ամյա վարորդը Nissan–ով մխրճվել է բեռնատարի մեջ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

 - рис.1

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 06:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեում գտնվող «ԻՄԵՔՍ- ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի դիմաց ավտովթար է տեղի ունեցել, և ավտոմեքենայի մեջ արգելափակված քաղաքացի կա:

 - рис.2

Պարզվել է, որ Nissan Tida մակնիշի 35 ավտոմեքենայի վարորդ 31-ամյա Քրիստ Մ.-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Reno» մակնիշի բեռնատարին:

Փրկարարները օգտագործելով հատուկ տեխնիկա, այնուհետև ճոպան, կարողացել են վարորդին դուրս բերել ավտոմեքենայից։ Նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։–0–