Հիմա էլ Գյումրիում. մեքենայի մեջ կնոջ և տղամարդու դիեր են հայտնաբերվել

09.02.2018, 17:58
Գյումրիի ռեստորաններից մեկ ավտոտնակում` ավտոմեքենայի մեջ, երիտասարդ տղամարդու և կնոջ դիեր են հայտնաբերվել։
Հիմա էլ Գյումրիում. մեքենայի մեջ կնոջ և տղամարդու դիեր են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան Գյումրիի ռեստորանային համալիրներից մեկի ավտոտնակում` ավտոմեքենայի մեջ, տղամարդու և կնոջ դիեր են հայտնաբերվել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Մարմաշենի խճուղու ռեստորանային համալիրներից մեկի ավտոտնակում` ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել է 1987 թ.–ին ծնված տղամարդու և 1990 թ.–ին ծնված կնոջ դիեր», – ասաց գործակալության զրուցակիցը` հավելելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։

Загружается новость ... "Лево"

Ի դեպ, սա երկրորդ նման դեպքն է մեկ օրվա ընթացքում։ Այսօր ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Իսակովի պողոտայի շենքերից մեկի հարակից տարածքում գտնվող ավտոտնակում կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ և աջ նստատեղերին հայտնաբերվել են Երևանի երկու բնակիչների՝ 1977թ. ծնված կնոջ և 1979թ. ծնված տղամարդու մարմինները:–0–