Ողբերգական ավտովթար Արագածոտնում. Ford–ը մխրճվել է «ԿԱՄԱԶ»–ի մեջ, 1 մարդ տեղում մահացել է

10.11.2022, 11:32
Ողբերգական ավտովթար Արագածոտնում. Ford–ը մխրճվել է «ԿԱՄԱԶ»–ի մեջ, 1 մարդ տեղում մահացել է
Ողբերգական ավտովթար Արագածոտնում. Ford–ը մխրճվել է «ԿԱՄԱԶ»–ի մեջ, 1 մարդ տեղում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19։30-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Ford Transit և KamAZ մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, որը եղել է Ford Transit-ի մեջ:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քնչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Կայքի հաղորդմամբ մահացածն ու վիրավորը հայր ու որդի են, Վանաձորի բնակիչներ։ Տղան տեղում մահացել է, հայրը տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկանությունն ու քննչական բաժինն էլ տեղեկություններ են ստացել, որ KamAZ-ը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված է եղել, երբ Ford Transit-ը դեպի Վանաձոր ընթանալիս, մխրճվել է KamAZ-ի հետնամասի մեջ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–