Ավտովթար Երևանում` 3 մեքենաների մասնակցությամբ. վարորդները ենթարկվել են վթարի` մնալով մեքենաների արանքում
08.11.2017,
14:00
Երևանում վարորդները ենթարկվել են վթարի` մնալով մեքենաների արանքում:
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Երեկ՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում:
Ինչպես նշում է shamshyan.com–ը, ժամը 20:35-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մոտ, Peugeօt մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է մեկ այլ Opel մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով Opel-ների վարորդները վրաերթի են ենթարկվել՝ մնալով մեքենաների արանքում։
Загружается новость ... "Лево"
Կայքը հայտնում է նաև, որ վրաերթի ենթարկվածներին դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։ –0–