+15
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում իրանցիների վեճն ավարտվել է դանակահարությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

14:35
01 Հունիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է shamshyan.com–ը։

Загружается новость ... "Лево"

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 23-ամյա Մոհամմեդ Մուստաֆան է։

Նույն օրը, ժամը 22։15-ին, նույն օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արամյանց» բժշկական կետրոն են տեղափոխվել 2 դանակահարված օտարերկրացիներ։


Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 21։00-ի սահմաններում Փափազյան փողոցի 15 շենքի թիվ 58 բնակարանում վիճաբանության ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 21-ամյա Բլանդ Իմադալդին Ալին խոհանոցային դանակով հարվածել է Մ. Մուստաֆայի կրծքավանդակին, այնուհետև Իրանի Իսլմական Հանրապետության քաղաքացի 22-ամյա Մոհամմեդ Քադերիի ուսին։

Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, ո վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին հայտարարություն տալ։

Կայքի հաղորդմամբ, նշված բնակարան են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ովքեր տունն հայտնաբերել են ամբողջովին տակնուվրա եղած վիճակում։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ կասկածյալ Բ. Իմալդադի Ալիին հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:36
26 Մայիսի 2022
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի առանցքային պողոտաներից մեկի վրա
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի առանցքային պողոտաներից մեկի վրա
13:19
25 Մայիսի 2022
Երևանում 24–ամյա երիտասարդը համակարգչային խաղերի ակումբում անառակաբարո գործողություններ է կատարել 8–ամյա աղջկա նկատմամբ
Երևանում 24–ամյա երիտասարդը համակարգչային խաղերի ակումբում անառակաբարո գործողություններ է կատարել 8–ամյա աղջկա նկատմամբ
12:58
25 Մայիսի 2022
Ողբերգական դեպք Երևանում. 54–ամյա տղամարդն ընկել է շինհրապարակի երկրորդ հարկից ու մահացել
Ողբերգական դեպք Երևանում. 54–ամյա տղամարդն ընկել է շինհրապարակի երկրորդ հարկից ու մահացել
10:49
25 Մայիսի 2022
Երևանի փողոցներից մեկում փլուզում է տեղի ունեցել (ՖՈՏՈ)
Երևանի փողոցներից մեկում փլուզում է տեղի ունեցել. ՖՈՏՈ
12:13
24 Մայիսի 2022
IPhone վաճառողները հայտնվել են հանցագործների թիրախում. ոստիկանությունը զգուշացնում է (ՎԻԴԵՈ)
IPhone վաճառողները հայտնվել են հանցագործների թիրախում. ոստիկանությունը զգուշացնում է. ՎԻԴԵՈ
10:58
24 Մայիսի 2022
Սարսափելի դեպք Երևանում. մայրն ահազանգել է ոստիկանություն ու հայտնել, որ դուստրը ցած է նետվել պատշգամբից
Սարսափելի դեպք Երևանում. մայրն ահազանգել է ոստիկանություն ու հայտնել, որ դուստրը ցած է նետվել պատշգամբից
22:40
23 Մայիսի 2022
Քրեական գործ է հարուցվել 10-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ, նրան հայտնաբերել են ծառից կախված վիճակում
Քրեական գործ է հարուցվել 10-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ, նրան հայտնաբերել են ծառից կախված վիճակում
19:15
23 Մայիսի 2022
Սարսափելի դեպք Կոտայքում. 11-ամյա տղայի դի է հայտնաբերվել՝ ծառից կախված վիճակում
Սարսափելի դեպք Կոտայքում. 11-ամյա տղայի դի է հայտնաբերվել՝ ծառից կախված վիճակում
13:50
23 Մայիսի 2022
Դաժան սպանություն Գյումրիում. ամուսինը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջն ու դիմել ոստիկանություն
Դաժան սպանություն Գյումրիում. ամուսինը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջն ու դիմել ոստիկանություն
09:56
23 Մայիսի 2022
Արտառոց դեպք Ստեփանավանում. գերեզմանատանը հայտնաբերվել է հագուստ, որի մեջ եղել են մարդկային ոսկորներ
Արտառոց դեպք Ստեփանավանում. գերեզմանատանը հայտնաբերվել է հագուստ, որի մեջ եղել են մարդկային ոսկորներ
17:24
22 Մայիսի 2022
Արցախում ՀՀ քաղաքացի է անհետացել
Արցախում ՀՀ քաղաքացի է անհետացել