440.42
4.4
402.65
+6
Եղանակը Երևանում
Հայ

Տավուշում 53–ամյա ամուսինը դանակով կտրել է կնոջ կոկորդը

13:47
12 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ մայիսի 11-ին, առանձնակի դաժանության սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 12:30-ի սահմաններում Արծվաբերդ գյուղի ամբուլատորիայի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Բերդի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Արծվաբերդ գյուղ, որտեղ տան նկուղային հարկի լոգարանում հայտնաբերել են կնոջ դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 49-ամյա Մարինե Բեկյանն է, ով դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացել է դանակի մի քանի հարվածներից, մասնավորապես, առանձնակի դաժանությամբ կտրվել է պարանոցը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

Կայքի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները որոնում են սպանվածի ամուսնուն՝ 53-ամյա Մանվել Ասրյանին։

Ըստ տեղեկությունների՝ դրդապատճառը եղել է այն, որ մի քանի օր առաջ տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, և մի քանի անձանց ներկայությամբ ամուսինը հայտարարել է, որ ՝ կնոջը մորթելու է:

Կայքի հաղորդմամբ, նրանք ունեն 4 երեխա՝ 2 աղջիկ, 2 տղա: Աղջիկները ամուսնացած են, տղաներից մեկն էլ ծառայում է բանակում, իսկ կասկածյալ Մ. Ասրյանը նախկին պայմանագրային զինծառայող է եղել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Մ. Ասրյանին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
14 Մարտի 2024
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
15:18
14 Մարտի 2024
Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
Մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը
12:57
14 Մարտի 2024
Երևանում 5 մեքենա է բախվել․ նրանցից մեկը գլխիվայր շրջվել է
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում
11:57
14 Մարտի 2024
Վրաերթ Երևանի կենտրոնում․ 31–ամյա օտարերկրացին հիվանդանոցում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանի կենտրոնում
09:51
14 Մարտի 2024
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
12:27
13 Մարտի 2024
Երևանում օրը ցերեկով ծեծել են ու դանակով հարվածել․ հրապարակվել են Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության հանգամանքները (ՖՈՏՈ)
Ահասարսուռ մանրամասներ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության դեպքից․ ՖՈՏՈ
11:52
13 Մարտի 2024
Տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
19–ամյա երիտասարդը տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
16:07
12 Մարտի 2024
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում (ՎԻԴԵՈ)
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում․ ՎԻԴԵՈ
15:21
12 Մարտի 2024
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ 18–ամյա պատանին հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ քոլեջի 18–ամյա սանը հիվանդանոցում մահացել է
13:15
12 Մարտի 2024
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
10:45
12 Մարտի 2024
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ռեստորաններից մեկում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին