Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու են ձերբակալել գողացված տրակտորի վրա

07.09.2017, 15:40
Մոսկվայի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում ձերբակալել է մի մարդու, ով կասկածվում է 3,5 մլն ռուբլի արժեքով տրակտորի գողության մեջ:
Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու են ձերբակալել գողացված տրակտորի վրա
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում ձերբակալել է մի մարդու, ով կասկածվում է 3,5 մլն ռուբլի արժեքով տրակտորի գողության մեջ, հաղորդում է «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությունը` հղում անելով իրավապահ մարմիններին։

Загружается новость ... "Лево"

Գործակալության զրուցակցի խոսքով, սեպտեմբերի 4–ին Լուբյանսկի անցուղում անհայտ անձը գողացել է 3,5 մլն ռուբլի արժեքով տրակտոր, որը պատկանում է մոսկովյան կազմակերպություններից մեկին։

«Չորեքշաբթի` սեպտեմբերի 6–ին, ոստիկանները ձերբակալել են կասկածյալին նշված տրակտորով։ Ենթադրվում է, որ ՀՀ քաղաքացին առնչություն ունի այլ նմանատիպ հանցագործությունների կատարման հետ», – նշել է աղբյուրը։

Նա ավելացրել է, որ կասկածյալի նկատմամբ հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերի գողության հատկանիշներով։–0–