Կասյան փողոցում կին վարորդը Toyota–ով բախվել է բետոնե պատվանդանին. նա և նրա 2 երեխաները հոսպիտացալվել են

12.11.2018, 11:07
Կասյան փողոցում կին վարորդը Toyota–ով բախվել է բետոնե պատվանդանին. նա և նրա 2 մանկահասակ երեխաները հոսպիտացալվել են։
Կասյան փողոցում կին վարորդը Toyota–ով բախվել է բետոնե պատվանդանին. նա և նրա 2 երեխաները հոսպիտացալվել են

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19:15-ի սահմաններում 29-ամյա Ռիմա Վիրաբյանն իր վարած Toyota Vitz մակնիշի ավտոմեքենայով Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցում՝ գյուղատնտեսական բացօթյա շուկայի մոտ, բախվել է եռագույն դրոշի բետոնե հատվածին:

Загружается новость ... "Лево"

Վթարի հետևանքով վարորդը և նրա 2 մանկահասակ երեխաները տեղափոխվել են «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Կայքը նաև հայտնում է, որ բետոնե հատվածին բախվելուց հետո երկաթյա մի քանի դետալ վնասել են վթարի վայրում կայանված ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի հետնամասը:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ Toyota–ն մինչև բետոնե հատվածին բախվելը հարվածել ու շրջել է գյուղմթերքների առևտրով զբաղվող մի քանի քաղաքացիների սեղանները:–0–