Կարո Եղնուկյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի շենքի զավթմանը հանցակից լինելու համար
22.07.2016,
20:28
«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր քաղաքացիական նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գնդի շենքի զավթմանը հանցակից լինելու համար։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր քաղաքացիական նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գնդի շենքի զավթմանը հանցակից լինելու համար։
Ինչպես Ինտերֆաքսին հաղորդել է Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը, մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 218–րդ հոդվածի հատկանիշներով (պատանդ վերցնելը), որը նախատեսում է 8–15 տարվա ազատազրկում։
Եղնուկյանը նաև մեղադրվում է ՀՀ ՔՕ 219–րդ հոդվածի հատկանիշներով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), որը նախատեսում է 6–12 տարվա ազատազրկում։
«Հիմա լուծվում է խափանման միջոցի հարցը», – ավելացրել է Հայրապետյանը։
Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ Չորեքշաբթի օրվա դրությամբ գրավված շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։
ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։
Հինգշաբթի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։–0–