Ինդոնեզիայում ուղևորատար Boeing է կործանվել

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի ավիավթարի է ենթարկվել Ջակարտա–Պանկալպինանգ չվերթն իրականացնող Lion Air ինդոնեզիական ավիաընկերության Boeing ուղևորատար օդանավը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ն, այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը` հղում անելով ինդոնեզիական փրկարար ծառայություններին։ Նրանց տվյալներով, Boeing 737 MAX 8 օդանավն ընկել է ծովը։ Նա անհետացել է ռադարների էկրաններից օդ բարձրանալուց 13 րոպե անց։
Detik պորտալը, հղում անելով Որոնողափրկարարական ազգային գործակալության ղեկավար Մոհամադ Սայուգի հայտարարությանը, տեղեկացնում է, որ Ինդոնեզիայի իշխանություններն ուղարկել են երեք նավ և մեկ ուղղաթիռ` օդանավի որոնման նպատակով։ Սայուգի խոսքով, «փրկարարական ջոկատներն ուղարկվել են Ճավա կղզու արևելյան հատված, նրանք կհետազոտեն այդ շրջանը»։–0–