Հայաստանի բնակիչները ծաղիկներ են դնում Ֆրանսիայի դեսպանատան շենքի առաջ (Լուսանկարներ)
14.11.2015,
14:17
Տասնյակ մարդիկ են հավաքվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան շենքի առաջ իրենց զորակցությունը հայտնելու Ֆրանսիայի բնակիչներին։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տասնյակ մարդիկ են հավաքվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան շենքի առաջ իրենց զորակցությունը հայտնելու Ֆրանսիայի բնակիչներին, որի մայրաքաղաքը նախօրեին ցնցվեց մի շարք ահաբեկչություններից։
Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, երևանցիներն ու Երևանում գտնվող օտարերկրացիները ծաղիկներ են դնում դիվանագիտական առաքելության շենքի առաջ։
Ներկաների թվում են Երևանի թիվ 128 դպրոցի մի խումբ աշակերտներ` տնօրենի և ուսուցչուհու ուղեկցությամբ։ «Խոսքեր չունենք...Մեր աշակերտներն իրենք են ցանկություն հայտնել գալ այստեղ` ֆրանսիացիների հետ վիշտը կիսելու և ցավակցություն հայտնելու համար», – ասաց ուսուցչուհին։

