580.45
6.67
493.71
+32
Եղանակը Երևանում
Հայ

Գյումրիում հանգուցյալի գերեզմանում մեկ այլ հանգուցյալ են հուղարկավորել` հանելով նախկինի դագաղը

18:09
01 Սեպտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում հանգուցյալի գերեզմանում մեկ այլ հանգուցյալ են հուղարկավորել` հանելով նախկինի դագաղը։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվողքրեական գործով բացահայտվել է Գյումրիում հանգուցյալի գերեզմանը, դիակը անարգելու դեպք։ Քրեական գործով երեք անձ ներգրավվել է որպես կասկածյալ, որոնցից մեկը ձերբակալվել է։

2017թ. օգոստոսի 23-ին Գյումրի քաղաքի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ հայրը մահացել է 2013 թ.–ի մարտի 27–ին և հուղարկավորվել Գյումրու թիվ 2 գերեզմանատանը գտնվող իրենց ընտանեկան գերեզմանոցում, որտեղ ինքը վերջին անգամ այցելել է 2016թ. մայիսին: 

2017թ. օգոստոսի 22-ին, այցելելով ընտանեկան գերեզմանոց, պարզել է, որ այնտեղ հուղարկավորված է մեկ այլ անձ, իսկ գերեզմանի տեղում կառուցված է նոր գերեզման:

Загружается новость ... "Лево"

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում: Որոշում է կայացվել քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարել քննչական խմբին:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, բացահայտվել հանցավոր այլ դրսևորումներ։

Մասնավորապես, նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՓԲընկերության տնօրենը նշված գերեզմանի տարածքը 2016թ. հոկտեմբերին հատկացրել է մեկ այլ քաղաքացուհու հուղարկավորության համար՝ պահանջելով որոշակի գումար։

Ընդ որում, ո՛չ նախկինում հուղարկավորված անձի հարազատներն են իմացել, որ իրենց ընտանեկան գերեզմանի տարածքը տրամադրվել է այլ քաղաքացու, ո՛չ էլ մահացած կնոջ հարազատներն են տեղեկացված եղել, որ հուղարկավորության համար իրենց հատկացվել է մեկ այլ անձի գերեզմանատեղ։ 

Բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև, որ խաբեությունը քողարկելու համար  գերեզմանի տարածքից հանվել է նախկին հանգուցյալի դագաղը, պարզվել այն բանվորների ինքնությունը, ովքեր գերեզմանոցում իրականացրել են փորման աշխատանքները, հանել դագաղը։ Վերջիններս ներգրավվել են որպես կասկածյալ և հարցաքննվել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Եվս մեկ անձ՝ ՓԲԸ-ի տնօրենը, ձերբակալվել է խարդախությամբ վստահությունը չարաշահելով գումար հափշտակելու կասկածանքով։

Քննություն է տարվում պարզելու գերեզմանի անարգմանը մասնակցություն ունեցած այլ անձանց ինքնությունը, անհատականացնելու նրանց գործողությունները, հստակեցնելու անմիջական ցուցում տված անձին։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:04
30 Օգոստոսի 2021
Սարսափելի ավտովթար Իջևան–Նոյեմբերյան ճանապարհին.3–ամյա երեխա է մահացել
Սարսափելի ավտովթար Իջևան–Նոյեմբերյան ճանապարհին.3–ամյա երեխա է մահացել, վիրավորների թվում մանկահասակ երեխաներ են
11:15
30 Օգոստոսի 2021
Վթարվել է մայրուղային ջրատարերից մեկը. «Վեոլիա ջուրը» զգուշացնում է ջրանջատումների մասին (ՎԻԴԵՈ)
Վթարվել է մայրուղային ջրատարերից մեկը. «Վեոլիա ջուրը» զգուշացնում է ջրանջատումների մասին.ՎԻԴԵՈ
19:59
29 Օգոստոսի 2021
Քաղաքացին կոտրել է Հաղարծինի «Երազանքների ծառը» (ՎԻԴԵՈ)
Քաղաքացին կոտրել է Հաղարծինի «Երազանքների ծառը».ՎԻԴԵՈ
16:57
29 Օգոստոսի 2021
Արտակարգ պատահար Երևանում․ Mercedes-ները բախվել են իրար ու հայտնվել հարսանյաց սրահի տարածքում
Mercedes-ները դուրս  են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել Մարգարյան փողոցում գործող հարսանյաց սրահի ապակեպատ տարածքում՝  խոշոր չափի նյութական վնաս պատճառելով հարսանյաց սրահին
16:37
27 Օգոստոսի 2021
Հրապարակվել են կադրեր Երևանում գրանցված ողբերգական ավտովթարի վայրից (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր Երևանում գրանցված սարսափելի և ողբերգական ավտովթարի վայրից.ՎԻԴԵՈ
15:05
27 Օգոստոսի 2021
Երևանում Opel–ը վրաերթի է ենթարկել 52–ամյա քաղաքացու, ով տեղում մահացել է
Երևանում Opel–ը վրաերթի է ենթարկել 52–ամյա քաղաքացու, ով տեղում մահացել է
13:54
27 Օգոստոսի 2021
Կացինով իջել էր մեքենայից ու խփել հանդիպման եկած տղամարդու ձեռքին.ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել սկանդալային տեսանյութի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)
Կացինով իջել էր մեքենայից ու խփել հանդիպման եկած տղամարդու ձեռքին.ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել սկանդալային տեսանյութի կապակցությամբ.ՎԻԴԵՈ
10:20
27 Օգոստոսի 2021
Գորիսում կինը 35-ամյա ամուսնուն հրավիրել է բացօթյա սրճարան՝ տարաձայնությունները հարթելու, բենզին է լցրել նրա վրա եւ հրկիզել
Գորիսում կինը 35-ամյա ամուսնուն հրավիրել է բացօթյա սրճարան՝ տարաձայնությունները հարթելու, բենզին է լցրել նրա վրա եւ հրկիզել
10:01
27 Օգոստոսի 2021
Հայաստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
15:04
26 Օգոստոսի 2021
Երևանում 54–ամյա տղամարդը շինարարական աշխատանքների ժամանակ ընկել է մոտ 6 մետր բարձրությունից և մահացել է
Երևանում 54–ամյա տղամարդը շինարարական աշխատանքների ժամանակ ընկել է մոտ 6 մետր բարձրությունից և մահացել է
11:47
26 Օգոստոսի 2021
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում` ուղևորատար ավտոբուսների մասնակցությամբ.կա վիրավոր
Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում` ուղևորատար ավտոբուսների մասնակցությամբ.կա վիրավոր
17:37
25 Օգոստոսի 2021
Հրապարակվել են կադրեր Երևան–Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր Երևան–Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի վայրից.ՎԻԴԵՈ