ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Բելգիայի Ֆիլիպ թագավորն ու Մաթիլդա թագուհին հեռացել են Բրյուսելից, հաղորդում է mk.ru–ն` հղում անելով RTBF հեռուստաալիքին։
Իշխանությունները որոշել են տարհանել թագավորական ընտանիքին Բրյուսելում գրանցված ահաբեկչությունների պատճառով։
Բելգիայի վարչապետ. Բրյուսելում գրանցվել է երեք պայթյուն>>
Երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի օդանավակայանում երեքշաբթի առավոտյան, այնուհետև պայթյունների շարք է գրանցվել նաև Բրյուսելի մետրոյում։
Բրյուսելի ահաբեկչությունների զոհերի թիվն ավելացել է` հասնելով 34–ի>>
Օդանավակայանում չեղյալ են հայտարարվել բոլոր մեկնումներն ու ժամանումները, ինչպես նաև երկաթուղային հաղորդակցությունը։ Փակվում են դպրոցները, մանկական հաստատությունները։ Կառավարությունը հայտարարել է ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր աստիճան։
ԶԼՄ–ների տվյալներով` Բրյուսելում գրանցված ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ –0–