«Արմենիա» ՀԲԿ-ում նորածին է մահացել
05.04.2017,
12:11
Նախօրեին «Արմենիա» ՀԲԿ-ում նորածին է մահացել:

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին «Արմենիա» ՀԲԿ-ում նորածին է մահացել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, արական սեռի երեխան ծնվել է ապրիլի 2-ին, սակայն փոքրիկը լույս աշխարահ գալուց երկու օր անց մահացել է:
Աղբյուրի հաղորդմամբ, նորածնի ծնողները երեխայի մահվան մեջ մեղադրում են «Արմենիա» ՀԲԿ ծննդատան բժշկուհուն, նրանք գտնում են, որ բժշկուհու կողմից սխալ բուժման հետևանքով է երեխան մահացել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կայքի տեղեկություններով, ոստիկանությունում հետաքննություն է կատարվում:–0–