ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, Ժամը 17:00-ի սահմաննեորւմ Երևան –Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի և MAZ մակնիշի կիսակցորդիչով բեռնատարը:
Загружается новость ... "Лево"
Վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Niva-ն է բախվել բեռնատարին` վերածվելով մետաղե ջարդոնի:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։–0–