ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր օգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ժամեր առաջ «Հաղթանակ» զբոսայգուց մի աղջկա տեղում նախ բժշկական օգնություն են ցուցաբերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները, որից հետո դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն այդ աղջկան տեղափոխել է հիվանդանոց։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է կարուսելի անսարքությունը, երբ կարուսելի դուռը վնասել է այդ աղջկան։–0–