Վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

02.12.2024, 21:13
Վրաերթի հետևանքով 70-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 29-ին, ժամը 17.30-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի վարորդը Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 70-ամյա Ջիվան Ա.-ին, որը հիվանդանոցում մահացել է, հայտնում են Ոստիկանությունից։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: