Զինված հարձակում «Դալմա Գարդեն Մոլում». հափշտակել են մոտ 5000 դոլար

06.03.2022, 18:04
Զինված հարձակում «Դալմա Գարդեն Մոլում». հափշտակել են մոտ 5000 դոլար
Զինված հարձակում «Դալմա Գարդեն Մոլում». հափշտակել են մոտ 5000 դոլար
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ մարտի 6-ին, դանակներով զինված, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում դանակներով և զենքի նմանվող առարկայով զինված, բժշկական դիմակներով դիմակավորված 2 քաղաքացի մտել է «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող հայտնի «Զառա» հագուստի սրահ:

Քաղաքացիներն աշխատակցի հասցեին սպառնալիքներ են հնչեցրել ու հափշտակել 2-2,5 մլն դրամ, ապա դիմել փախուստի:

Փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

«Նովոստի-Արմենիա»-ն դիմել է ոստիկանություն՝ մեկնաբանություն ստանալու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-