+4
Եղանակը Երևանում
Հայ

Սարսափելի ավտովթար Աբովյանում. ընտանիքի 5 անդամներ մահացել են, 15–ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում է (ՖՈՏՈ)

10:53
21 Փետրվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ փետրվարի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 20:00-ի սահմաններում, Արզնու խճուղում՝ Աբովյան քաղաքի սկզբնամասում, բախվել են BMW X5, Opel և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 5 մարդ տեղում մահացել է:

Шамшян ДТП

Կայքի հաղորդմամբ, Կոտայքի բաժնի ոստիկաններն ու քննչական բաժնի քննիչները պարզել են, որ 06-ը վարել է Չարենցավան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վ. Պ–ն, ուղևորները եղել են՝ Չարենցավան քաղաքի բնակիչներ, 40-ամյա Ա.Պ.–ն, 17-ամյա Վ.Պ–ն, 65-ամյա Գ.Պ.–ն, Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Մ.Գ–ն: Վերջիններս տեղում մահացել են, իսկ 06-ի մյուս ուղևորը` 15-ամյա Վ.Պ.–ն «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովան» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Մահացածները ընտանիքի անդամներ էին:

Պարզվել է նաև, որ Opel-ը վարել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 60-ամյա Վ. Կ–ն։

Վթարից որոշ ժամանակ անց ոստիկաններին է ներկայացել Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 53-ամյա Ս.Դ–ն և հայտնել, որ BMW X5-ը ինքն է վարել: Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ BMW-ն նա չի վարել:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:00
27 Մարտի 2023
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. 4 մարդ տեղափոխվել է ոստիկանության բաժին
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. 4 մարդ տեղափոխվել է ոստիկանության բաժին
15:36
27 Մարտի 2023
Հարվածել են պարեկներին, կիրառվել է արցունքաբեր գազ. Գեղարքունիքում 3 տղամարդ ծեծել են պարեկներին ու վնասել մեքենան
Հարվածել են պարեկներին, կիրառվել է արցունքաբեր գազ. Գեղարքունիքում 3 տղամարդ ծեծել են պարեկներին ու վնասել մեքենան
13:15
27 Մարտի 2023
Գեղարքունիքում 31–ամյա պարեկը հանկարծամահ է եղել, նա մեկ օր առաջ նշանադրվել էր
Գեղարքունիքում 31–ամյա պարեկը հանկարծամահ է եղել, նա մեկ օր առաջ նշանադրվել էր
12:25
27 Մարտի 2023
Հաղթանակի կամրջի վրա մեքենա է այրվել (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք է տեղի ունեցել այսօր Հաղթանակի կամրջի վրա. ՖՈՏՈ
09:47
27 Մարտի 2023
Երևանում 40-ամյա քաղաքացին ընկել է վերելակի հորանը
Երևանում 40-ամյա քաղաքացին ընկել է վերելակի հորանը
15:26
24 Մարտի 2023
Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Արցախում
Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Արցախում
14:12
24 Մարտի 2023
Վարդենիսում 37–ամյա կինը, զուգագուլպան դեմքին, դեզոդոր է փչել 31–ամյա կնոջ դեմքին ու հափշտակել 70 հազ. դրամ (ՎԻԴԵՈ)
Վարդենիսում 37–ամյա կինը, զուգագուլպան դեմքին, դեզոդոր է փչել 31–ամյա կնոջ դեմքին ու հափշտակել 70 հազ. դրամ. ՎԻԴԵՈ
11:11
24 Մարտի 2023
Արմավիրում 47–ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ
Արմավիրում 47–ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ
08:05
24 Մարտի 2023
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում
12:56
23 Մարտի 2023
Երևանում հայտնաբերվել են կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո (ՎԻԴԵՈ)
Երևանում հայտնաբերվել են կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո, հրապարակվել են կադրեր դեպքի վայրից
12:15
23 Մարտի 2023
Երևանում 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել են 17 մագնիսե գնդիկներ
Երևանում 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել են 17 մագնիսե գնդիկներ
11:17
23 Մարտի 2023
Երևանում ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում (ՎԻԴԵՈ)
Երևանում ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում. ՎԻԴԵՈ