Երևանում 44–ամյա տղամարդը վրաերթի է ենթարկվել VAZ–ի կողմից, այնուհետև կրկնակի վրաերթի ենթարկվել Infiniti–ի կողմից
17.12.2024,
11:50
Երևանում VAZ–ը վրաերթի է ենթարկել 44–ամյա տղամարդուն, հետո նա կրկնակի վրաերթի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 15-ին, ժամը 19-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց պողոտայում «ՎԱԶ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա Արսեն Թ.-ին, ինչից հետո նա կրկնակի վրաերթի է ենթարկվել «Ինֆինիտիի» վարորդի կողմից:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: