Մահվան ելքով վրաերթ Երևանում. 36-ամյա վարորդը «Գազելով» վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին

13.06.2022, 15:10
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 36-ամյա վարորդը «Գազելով» վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 36-ամյա վարորդը «Գազելով» վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 11։40-ի սահմաններում 36-ամյա Կարեն Ղ-ն իր վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 75-ամյա Լավրենտի Մ-ին։

Загружается новость ... "Лево"

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապ օգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Փաստի առթիվ Մ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-