431.27
5.71
396.02
+2
Եղանակը Երևանում
Հայ

«Մուայ Թայ» ֆեդերացիայի նախագահ-ին մեղադրում են 3400-7000 դոլարի դիմաց անօրինական միգրացիա կազմակերպելու մեջ (ՎԻԴԵՈ)

12:51
06 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով վարչության և քննչական դեպարտամենտի ծառայողների համատեղ նախապատրաստած և տակտիկապես իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Բ-ն, հանդիսանալով ՀՀ-ում գործող «Մուայ Թայ» ֆեդերացիայի նախագահը, 2022 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսների ընթացքում, շահադիտական նպատակով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարույթով դեռևս չպարզված անձանց հետ, որից հետո, պայմանավորվածության համաձայն, խմբի անդամներով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, նախապես կատարելով դերերի բաշխում, Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիներից 3400-7000 ԱՄՆ դոլար գումարներ ստանալու դիմաց, կազմակերպել են հիշյալ անձանց ՀՀ-ից ելքի, օտարերկրյա համապատասխան պետություններ մուտքի, իսկ այնուհետև նաև այդ պետություններում գտնվելու գործընթացը, հաղորդում է ՀՀ ԱԱԾ-ն։

Մասնավորապես, վերջիններս՝ «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով վերը նշված անձանց վերաբերյալ ՀՀ-ում գտնվող իրավասու մարմիններ ներկայացնելով իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր՝ «Մուայ Թայ» ֆեդերացիայի մարզիկ կամ մարզիչ հանդիսանալու, աշխատավայրի, աշխատավարձի չափի, բանկային հաշիվների, եկամուտների, ինչպես նաև բովանդակությամբ ակնհայտ կեղծ՝ իրականությանը չհամապատասխանող այլ տեղեկություններ պարունակող տեղեկանքներ՝ այդ կերպ խմբի կազմում նախնական համաձայնությամբ կազմակերպել են մի շարք անձանց անօրինական միգրացիան:

«Նախաքննության ընթացքում քրեական վարույթի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամի բնակարանում, ավտոմեքենայում, ինչպես նաև «Մուայ Թայ» ֆեդերացիայի գրասենյակում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ կեղծված փաստաթղթեր, փաստաթղթերի դատարկ ձևանմուշներ, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ տվյալներ։
Նախաքննության ընթացքում հանցավոր խմբի անդամներից մեկն անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է և քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ խմբի կազմում անօրինական միգրացիայի կազմակերպման համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր արարքներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:07
03 Փետրվարի 2023
Հայտնաբերվել է ապօրինի հատված «կաղնի» տեսակի 26 ծառ, վնասի չափը կազմել է 793.500 ՀՀ դրամ
Հայտնաբերվել է ապօրինի հատված «կաղնի» տեսակի 26 ծառ, վնասի չափը կազմել է 793.500 ՀՀ դրամ
10:34
03 Փետրվարի 2023
Ողբերգական դեպք Կոտայքում. հայտնաբերել է 55-ամյա տղամարդու այրված դի
55-ամյա տղամարդու այրված դի է հայտնաբերվել
14:55
02 Փետրվարի 2023
Վթար, վեճ և դանակահարություն. ՃՏՊ–ն դարձել է երիտասարդների դանակահարության պատճառ (ՎԻԴԵՈ)
Վթար, վեճ և դանակահարություն. ՃՏՊ–ն դարձել է երիտասարդների դանակահարության պատճառ. ՎԻԴԵՈ
13:12
02 Փետրվարի 2023
31–ամյա երևանցին բացել է Բերդի համայնքապետարանում գտնվոող տերմինալն ու գողացել 260 հազար դրամ (ՎԻԴԵՈ)
Բացել է տերմինալն ու գողացել 260 հազար դրամ. ՎԻԴԵՈ
11:27
02 Փետրվարի 2023
Գիշերը Երևանի փողոցներից մեկում դանակահարել են սանմաքրում իրականացնող երկու աշխատակցի
Գիշերը Երևանի փողոցներից մեկում դանակահարել են սանմաքրում իրականացնող երկու աշխատակցի
13:27
01 Փետրվարի 2023
20–ամյա եղբայրները դանակի սպառնալիքով քաղաքացուց վերցրել են բջջայի հեռախոսն ու ոսկա մատանին
20–ամյա եղբայրները դանակի սպառնալիքով քաղաքացուց վերցրել են բջջայի հեռախոսն ու ոսկա մատանին
09:53
01 Փետրվարի 2023
Խոշոր հրդեհ' «Երևան» տոնավաճառի մոտակայքում
Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
13:52
31 Հունվարի 2023
Տներում պատրաստել ու իրացրել են հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքներ (ՎԻԴԵՈ)
Դալար գյուղի տարբեր տներում պատրաստել ու իրացրել են հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքներ. ՎԻԴԵՈ
11:05
31 Հունվարի 2023
Պայթյուն գազալցակայանում` հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (ՖՈՏՈ)
Այսօր պայթյուն է գրանցվել գազալցակայանում` հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ. ՖՈՏՈ
09:55
31 Հունվարի 2023
Ողբերգական ավտովթար Իջևան-Երևան ճանապարհին. զոհերի դիերը հայտնաբերվել են մեքենայից մոտ 10մ հեռու
Ողբերգական ավտովթար Իջևան-Երևան ճանապարհին. զոհերի դիերը հայտնաբերվել են մեքենայից մոտ 10մ հեռու
22:02
30 Հունվարի 2023
Կրակոց Երևանում․ շենքի պատուհանին հայտնաբերվել է կրակոցի հետք
Կրակոց Երևանում․ շենքի պատուհանին հայտնաբերվել է կրակոցի հետք
15:38
30 Հունվարի 2023
Գիշերային ակումբից` ոստիկանության բաժանմունք. 4 երիտասարդ ու մի կին վիճաբանել են
Գիշերային ակումբից` ոստիկանության բաժանմունք. 4 երիտասարդ ու մի կին վիճաբանել են