Երևանում 20–22 տարեկան տղան ինքնասպան է եղել` նետվելով Դավիթաշենի կամրջից

03.11.2022, 10:36
Երևանում 20–22 տարեկան տղան ինքնասպան է եղել` նետվելով Դավիթաշենի կամրջից
Երևանում 20–22 տարեկան տղան ինքնասպան է եղել` նետվելով Դավիթաշենի կամրջից
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով։

Ոստիկաններն ու քննիչները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 20-22 տարեկան տղայի դի։

Փաստի առթիվ քննիչի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–