Վաշինգտոնը նախազգուշացրել է Մոսկվային Սիրիայի ուղղությամբ հարված հասցնելու պատրաստակամության մասին. ԶԼՄ

26.08.2018, 20:00
ԱՄՆ-ն պատրաստ է հարված հասցնել Սիրիայի ուղղությամբ:
Վաշինգտոնը նախազգուշացրել է Մոսկվային Սիրիայի ուղղությամբ հարված հասցնելու պատրաստակամության մասին. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն պատրաստ է հարված հասցնել Սիրիայի ուղղությամբ, եթե Բաշար Ասադի կառավարական ուժերը քիմիական զենք կիրառեն երկրի վերջին շրջաններից մեկը վերադարձնելու համար:

Ինչպես հայտնում է ТВЦ-ն, հղում անելով Bloomberg-ի աղբյուրներին, այդ հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի և Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հանդիպմանը Ժնևում:

Բոլթոնը հայտարարել է, որ եթե Սիրիան քիմիական զենք օգտագործի, ապա ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական լուրջ պատասխան` նախկինում կիրառվածների համեմատ:

Օգոստոսի 25-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի գրոհայինները «քիմիական զենքի կիրառման» բեկամանացում են պատրաստում: Դա առիթ կհանդիսանա արևմտյան կոալիցիայի կաղմից սիրիական կառավարական օբյեկտների նկատմամբ, հայտնել են գերատեսչությունում: -0-