ՎՏԲ-Հայաստան Բանկի շահույթն ավելացել է ավելի քան երեք անգամ

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․ /Նովոստի-Արմեիա/․ 2020 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով` ՎՏԲ-Հայաստան Բանկի չբաշխված շահույթի ծավալը կազմել է 1,7 մլրդ ՀՀ դրամ, ինչը 3,6 անգամ գերազանցում է անցած տարվա ապրիլ-հունիս ամիսների ցուցանիշը։ Բանկը, չբաշխված շահույթի ծավալով, ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է 3-րդ տեղը, և առաջին տեղը` ցուցանիշի աճի տեմպով: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Բանկին առաջատար դիրքեր ապահոված գործոններից մեկը ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի աճն է։ Երկրորդ եռամսյակի ընթացքում այն ավելացել է 6,2%-ով և կազմել 180 մլրդ. ՀՀ դրամ։ Դրական արդյունք է ապահովել նաև կոմիսիոն պրոդուկտների և տրանզակցիոն բիզնեսի արագ զարգացումն՝ ի հաշիվ ակտիվ քարտերի (380 հազ. քարտ) և աշխատավարձային քարտերի քանակի (95 հազ. քարտ) աճի: Քարտերի ընդհանուր շրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 10%-ով և կազմել 74,8 մլրդ. ՀՀ դրամ։
Երկրորդ եռամսյակում ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակել է իր ակտիվ աշխատանքները պետական ծրագրերի շրջանակներում և վճարումների ծավալով ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է առաջին տեղը՝ 38,7 մլրդ. ՀՀ դրամ ցուցանիշով, ինչը 23%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
2020թ. երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրավաբանական անձանց սպասարկման գործառնական եկամուտը ավելացել է 27%-ով, իսկ զուտ տոկոսային եկամուտը՝ 71%-ով։
Ներկա պահին Բանկն ունի ՀՀ տարածքում մասնաճյուղային և բանկոմատային ամենամեծ ցանցը։ Մասնաճյուղերի ընդհանուր թիվը 73 է, որից 28-ը գտնվում են Երևանում, իսկ 45-ը՝ մարզերում։ Երկրորդ եռամսյակում բանկոմատների ընդհանուր քանակը կազմել է 193, որից 91-ը տեղադրված են Երևանում, 102-ը` մարզերում: Մինչև տարեվերջ Բանկը մտադիր է ընդլայնել ինքնասպասարկման գոտիների ցանցը` քանակը հասցնելով 230-ի։ Երկրորդ եռամսյակի արդյունքներով` 24/7 ինքնասպասարկման գոտիների թիվը կազմել է 30։
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում, կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–