420.79
4.21
388.47
+11
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ–Հայաստան Բանկի միջոցով կվճարվեն COVID 19-ի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 10-րդ միջոցառման գումարները

16:30
04 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մասնակցել ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված՝ COVID 19-ի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներին և մեկնարկել է 10-րդ միջոցառման միանվագ աջակցության գումարների վճարման գործընթացը: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Տվյալ միջոցառման շահառուները միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն են, որոնք կստանան 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10%-ի չափով միանվագ աջակցություն, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Բանկից հայտնում են, որ 10-րդ միջոցառման շրջանակներում ևս միանվագ աջակցությունը կարելի է ստանալ անկանխիկ եղանակով՝ գումարը փոխանցելով անմիջապեսքարտին, եթե աջակցությանը դիմելու ժամանակ շահառուն նշել է իր քարտի համարը:

«Այն շահառուները, ովքեր չունեն քարտ կամ չեն նշել իրենց քարտի համարը աջակցության դիմումը լրացնելիս, կարող են գումարները ստանալ կանխիկ եղանակով միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով՝ այցելելով Հայաստանի տարածքում գործող թվով 72 մասնաճյուղերից որևէ մեկը՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ)»,- նշվում է հայտարարության մեջ:

COVID 19-ի պայմաններում Բանկը խորհուրդ է տալիս իր հաճախորդներին ընտրել նպաստի ստացման և հետագա օգտագործման անկանխիկ եղանակը՝ թղթադրամների հետ շփման նվազեցման նպատակով:

COVID19-ի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային գրաֆիկին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:28
04 Ապրիլի 2024
Հայաստանի համար կարևոր խնդիր է տաղանդների և ներդրումների ներգրավումը․ ավստրալացի գրող Բրեթ Քինգ
Նա նաև նշեց, որ Հայաստանում արդեն կա երկու բաղադրիչ տաղանդների և ներդրումների ներգրավման համար
10:00
04 Ապրիլի 2024
Թրեյդերական բառարան նրանց համար, ով ուզում է «գլուխ հանել» ներդրումների աշխարհից
Կպատմենք տարածված արտահայտությունների մասին, որոնք կօգնեն ավելի հեշտ կողմնորոշվել ֆոնդային բորսայի բառապաշարում
10:00
21 Մարտի 2024
Ինչպես հաշվի ընտրությունը կօգնի հասնել ֆինանսական նպատակին
Եկեք տեսնենք, թե ինչ տեսակի ներդրումային հաշիվներ կան և ում են հարմար դրանք
15:24
19 Մարտի 2024
ԿԲ–ն արձագանքել է մարտի 30-ից ՀՀ բանկերի մեծ մասի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
ԿԲ–ն «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանել է հանրապետության բանկերի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
13:04
19 Մարտի 2024
ՌԲԿ–ն հայտնել է, որ Հայաստանի գրեթե բոլոր բանկերը կդադարեն սպասարկել «МИР» քարտերը․ «ԱՌԿԱ»–ն դիմել է ԿԲ մեկնաբանության համար
ՌԲԿ-ն հայտնել է, որ 2024 թվականի մարտի 30-ից «МИР» ռուսական վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում
13:59
14 Մարտի 2024
Հայաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 30%–ով․ Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի տնտեսությունն անցած երեք տարում ցուցադրել է մոտ 30%–ի կումուլյատիվ աճ, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը
10:00
13 Մարտի 2024
5 ներդրումային թեզեր, որոնք վախեցնում են մեզ
Արժե՞, արդյոք, ուշադրություն դարձնել ներդրումների մասին «սարսափելի պատմություններին»։ Եկեք պարզենք՝ դիտարկելով հինգ տարածված պնդումներ
15:09
05 Մարտի 2024
Հայաստանն աջակցում է պատժամիջոցային ռեժիմներին՝ առանց դրանց միանալու․ ԿԲ
Հայաստանը չի միացել ոչ մի պատժամիջոցային ծրագրի, բայց հետևում է բոլոր պատժամիջոցներին, հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության տնօրինության տնօրեն Գարեգին Գևորգյանը
10:11
04 Մարտի 2024
Ֆոնդային բորսա․ ով և ինչպես է այնտեղ գումար վաստակում
Բորսան առևտրային հարթակ է, որտեղ վաճառում և գնում են ֆինանսական ակտիվներ՝ արժեթղթեր, ապրանքներ, պայմանագրեր և ծառայություններ։ Մասնակիցները կատարում է գործարքներ կատարել իրենց անունից կամ որպես միջնորդներ
12:44
29 Փետրվարի 2024
Հայաստանը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա»–ի բաժնետոմսերի 20%–ը
Բաժնետոմսերի կառավարման իրավունքը փոխանցվում է կառավարության աշխատակազմին
21:15
28 Փետրվարի 2024
Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում