Ռուսական անշարժ գույքի արքաներն` ըստ Forbes–ի. Սամվել Կարապետյանը 2–րդ տեղում է

23.01.2020, 15:16
Ռուսական անշարժ գույքի արքաներն` ըստ Forbes–ի. Սամվել Կարապետյանը 2–րդ տեղում է
Ռուսական անշարժ գույքի արքաներն` ըստ Forbes–ի. Սամվել Կարապետյանը 2–րդ տեղում է

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Forbes–ը հրապարակել է Ռուսաստանում խոշորագույն մեծահարուստների վարկանիշը։

Ռուսական անշարժ գույքի արքաների 16–րդ վարկանիշում ընդգրկվել են 30 ընկերություններ, ում անշարժ գույքը թույլ է տալիս նրանց վաստակել ամենամեծ վարձակալական եկամուտը։ Վարկանիշի առաջատարն արդեն բազում տարիներ անփոփոխ է մնում. այն զբաղեցրել է Գոդ Նիսանովի և Զարախ Իլիևի «Կիևյան հրապարակը»։ Ընկերության վարձակալական եկամուտը 2019թ.–ին կազմել է 1,6 մլրդ դոլար։

Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը զբաղեցրել է 2–րդ տեղը` տարեկան ցուցանիշով առաջատարից հետ մնալով 3 անգամ (665 մլն դոլար)։

 Երրորդ տեղը պատկանում է Միխայիլ և Սայիթ–Սալամ Գուցերիևներին պատկանող «Սաֆմար» խումբը (580 մլն դոլար)։ –0–