Հայկական ԱԷԿ-ը և «ՏՎԷԼ» ԲԸ ստորագրել են 2021-ին միջուկային վառելիքի մատակարարման փաստաթղթեր

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայկական ԱԷԿ-ը և «ՏՎԷԼ» ԲԸ ստորագրել են 2021-ին ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ փաստաթղթեր, ինչը թույլ կտա ապահովել թարմ միջուկային վառելիքի ատոմակայանի պահանջարկը:
Հայաստանում գործող 407,5 ՄՎտ հզորությամբ միակ գործող ատոմային էներգաբլոկի համար մատակարարվում է Մեքենաշինական գործարանի (Ռոսատոմի՝ «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը, ք.Էլեկտրոստալ) արտադրության ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված թրթռակայուն վառելիք:
Հայկական ԱԷԿ-ը ավանդաբար հանդիսանում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը: Կայանը տարեկան արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը: 2020թ. առաջին երեք եռամսյակներում ԱԷԿ-ում արտադրվել է 1,8905 մլրդ. կՎտ*ժ էլեկտրաէներգիա:
Ներկայում իրականացվում են Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքներ: Նախագծի իրականացման հիմնական մատակարարն է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի ձեռնարկություն՝ «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը: Նախագծի ավարտին կբարձրացվի կայանի աշխատանքի արդյունավետությունը և անվտանգության աստիճանը:-0-