632.93
7.12
524.34
+3
Եղանակը Երևանում
Հայ

Fitch Ratings-ը հաստատել է Երևանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ «Բացասական» կանխատեսմամբ

17:03
20 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է Երևանի էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի (Long-term Issuer Default Rating IDR) կանխատեսումը արտասահմանյան և ազգային արժույթում՝ «Կայունից» «Բացասականի», և հաստատել է էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-» մակարդակում: Այս մասին նշվում է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ:

Կանխատեսման վերանայումը հաջորդել է ավելի վաղ իրականացված նմանատիպ վերանայմանը՝ Հայաստանի ինքնիշխան վարկանիշի շուրջ՝ ելնելով երկրի տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի սպասվող բացասական ազդեցությունից:

Ընթացիկ տարվա ապրիլի 3-ին Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերանայել է Հայաստանի էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը «Կայունից» «Բացասականի» և հաստատել է էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-» մակարդակում:

Հաղորդագրությունում նշվում է, որ վարկանիշի վերանայումը հրապարակվել է մի իրավիճակում, երբ էմիթենտի վարկունակության էական փոփոխություն է տեղի ունենում, ինչը, Fitch-ի գնահատմամբ, աննպատակ է դարձնում հաջորդ նախատեսված վերանայման ամսաթվին սպասելը՝ վարկանիշի, կանխատեսման կամ Rating Watch կարգավիճակի փոփոխություններ կատարելու համար:

«Երևան քաղաքի համար Fitch վարկանիշի վերանայման հաջորդ նախատեսված ամսաթիվը 2020թ.-ի մայիսի 22-ն է, բայց Fitch-ը համարում է, որ վերջին ժամանակների իրադարձությունները երկրում հիմք են հանդիսանում գրաֆիկից շեղվելու համար, և մեր հիմնավորումը մեջբերվում է ստորև»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Չնայած Երևանի վերաբերյալ վերջին ներկայացված տվյալները կարող են ցուցանիշների վատթարացում չարձանագրել, սակայն տարածաշրջանային ֆինանսների ոլորտում եկամտի և ծախսային պրոֆիլների էական փոփոխություններ են տեղի ունենում, և իրավիճակը, հավանաբար, կվատթարանա մոտակա ամիսներին՝ տնտեսական ակտիվության թուլացման կամ կառավարության կողմից նշանակված սահմանափակումների պահպանման կամ ընդլայնման ֆոնին:

Fitch վարկանիշերն, ըստ էության, հեռանկարային են, և գործակալությունը հետևելու է ոլորտում կատարվող իրադարձություններին՝ դրանց լրջությունից և շարունակականությունից կախված և անելու համապատասխան որակական և քանակական ճշգրտումներ հիմնական ու վարկանիշային սցենարներում՝ ելնելով սպասվող ցուցիչներից և բանալի ռիսկերի գնահատումից: -0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:17
18 Փետրվարի 2021
Հայկական նորարարություն. Հայաստանում խաղողի մթերումը կիրականացվի բջջային հավելվածի միջոցով
Հայկական նորարարություն. Հայաստանում խաղողի մթերումը կիրականացվի բջջային հավելվածի միջոցով
13:57
18 Փետրվարի 2021
«Տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ». Փաշինյան
Փաշինյանը նշեց, որ տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ
16:08
17 Փետրվարի 2021
Կարգավորիչը մեկնաբանել է կարագի գնի բարձրացում
Կարգավորիչը մեկնաբանել է կարագի գնի բարձրացում
15:42
17 Փետրվարի 2021
Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի որոշման մեջ փոփոխություններ են կատարվել
Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի որոշման մեջ փոփոխություններ են կատարվել
13:11
11 Փետրվարի 2021
Նախորդ տարի Հայաստանում ընդամենը 2 ոլորտում է աճ գրանցվել, և այդ ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է. Փաշինյան
Վարչապետը նաև նշեց, որ կա մի վատ ցուցանիշ՝ խաղողի գինիների և կոնյակի սպիրտի արտահանումը նվազել է 18 և 23 տոկոսներով
14:38
09 Փետրվարի 2021
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագետները գնահատել են տարածաշրջանի երկաթուղային, ավտոտրանսպորտային ուղիների վիճակը
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագետները գնահատել են տարածաշրջանի երկաթուղային, ավտոտրանսպորտային ուղիների վիճակը
15:36
04 Փետրվարի 2021
«Պատրաստ առևտրի համար»․ օգնելով հայկական բիզնեսին (ՎԻԴԵՈ)
«Առևտրի համար պատրաստ» ծրագիրն օգնում է հայաստանյան փոքր և միջին բիզնեսներին մուտք գործել նոր շուկաներ ու լինել մրցունակ. ՎԻԴԵՈ
11:24
04 Փետրվարի 2021
Փաշինյանը պաշտոնից ազատել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահին
Փաշինյանը պաշտոնից ազատել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահին
15:16
25 Հունվարի 2021
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 8 մլրդ դոլարի
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 8 մլրդ դոլարի
22:31
22 Հունվարի 2021
ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է շաքարավազի գների բարձրացման պատճառները
ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է շաքարավազի գների բարձրացման պատճառները
13:57
21 Հունվարի 2021
ՎԶԵԲ-ը ռեկորդային ծավալի ներդրումներ է իրականացրել Հայաստանում 2020թ.–ին
2020 թ.–ին ՎԶԵԲ–ը Հայաստանում կատարել է 167 միլիոն եվրո գումարի չափով ռեկորդային ներդրումներ
10:19
18 Հունվարի 2021
ՀՀ–ից ժամանակավոր կարգելվի արտահանել սև և գունավոր մետաղների ջարդոններ, թափոններ. ՊԵԿ–ը մանրամասնում է
ՀՀ–ից ժամանակավոր կարգելվի արտահանել սև և գունավոր մետաղների ջարդոններ, թափոններ. ՊԵԿ–ը մանրամասնում է