Մաքսային միությանն անդամակցությունը Հայաստանի շահերից է բխում. վարչապետ

Բոլոր գործոնների վերլուծությունը վկայում է այն մասին, որ ՄՄ–ին Հայաստանի անդամակցությունը երկրի, տնտեսության և քաղաքացիների շահերից է բխում, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Առաջին հերթին մենք հնարավորություն ենք ստանում դուրս գալ մեծ շուկա, որտեղ հայկական ապրանքները և ծառայությունները կարող են իրացվել։ Դա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտների համար նոր հեռանկարներ են բացվում իրենց հնարավորությունների ամրապնդման և հետագայում այդ շուկաներում խոչընդոտների բացակայության հարցում վստահության ձևավորման ուղղությամբ»,– ուրբաթ ուղիղ եթերով անցկացվող իր առաջին մեծ ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Միաժամանակ Սարգսյանն ընդգծեց, որ իրեն մշտապես հարցնում են, ինչու այդ որոշումը չընդունվեց երեք տարի առաջ, երբ Մաքսային միությունը դեռ նոր էր սկսում ձևավորվել։
«Մենք այն բանի ընդհանուր պատկերացումն ունեինք, որ Մաքսային միության երկրների հետ ընդհանուր տարածքի բացակայությունը լուրջ խոչընդոտ է ՄՄ–ին անդամակցության համար, ընդ որում այդ պատկերացումը եղել է ինչպես մեր ռուս գործընկերների, այնպես էլ մեզ մոտ։ Երեք տարվա փորձը և ՌԴ–ի հետ մեր համագործակցությունը մեզ հետևյալ խնդրի առջև կանգնեցրեց. երբ մենք մեր ռազմավարական գործընկերոջ հետ հաստատում էին նոր սոցիալ–տնտեսական ծրագիրը, շատ կետեր առաջացան, որոնք հղվում էին ՄՄ–ին, և ՌԴ–ն չէր կարող իր վրա վերցնել այդ համագործակցության միակողմանի պարտավորությունները։ Պարզ դարձավ, որ Մաքսային միության ամրապնդմամբ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների միջև պատնեշ կստեղծվի»,– ասաց նա։
Ըստ վարչապետի` 2012թ.–ի հոկտեմբերին ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումից հետո քաղաքական հայտարարություն արվեց` երկու երկրների տնտեսությունների միջև ինտեգրացիոն գործընթացների խթանման նպատակով, իսկ կառավարություններին հանձնարարվեց աշխատանքային խումբ ստեղծել, որը նոր գործիքներ կմշակի և հաշվի կառնի այն փաստը, որ Հայաստանը ընդհանուր սահման չունի ՄՄ–ի հետ։
«2013թ.–ին մենք տեսանք, թե ինչպիսի բացասական ազդեցություն է տնտեսության վրա թողնում էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագների թանկացումը։ Դա ցավալի խնդիրներից մեկը դարձավ, որը պետք էր քննարկել մեր գործընկերների հետ։ Փառք Աստծո, բանակցություններում մենք ընդհանուր լեզու գտանք, թե ինչպես կարող են մեր գործընկերները աջակցել այդ խնդրի լուծման հարցում»,– ընդգծեց նա։
Այդ կապակցությամբ Սարգսյանը նշեց, որ ՄՄ–ին Հայաստանի միանալը հիմքեր է ստեղծում կայուն տնտեսական աճի համար։
«Մեր պայմանավորվածությունների համաձայն` լայնածավալ ուղիղ ներդրումներ կլինեն։ Օրերս կարևոր համաձայնագիր ստորագրվեց Ռոսնեֆտի հետ, որը ենթադրում է ներդրումներ կատարել Հայաստանում, և դա ՄՄ–ի միանալու առաջին արդյունքն է։ Այդ նախագիծը չէր կարող իրականացվել առանց միանալու, քանի որ արտադրանքի իրացման հիմնական շուկան ՄՄ–ի տարածքն է»,– ասաց նա։
«Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները դեկտեմբերի 25–ին ստորագրել են Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ -0- -