Հայաստանի երկաթուղին աշխատում է բնականոն ռեժիմով՝ չնայած եղանակային պայմաններին

02.02.2012, 13:01
Հայաստանի երկաթուղին աշխատում է բնականոն ռեժիմով՝ չնայած եղանակային պայմաններին

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.  Չնայած բավականին դժվար եղանակային պայմաններին՝ Հայաստանի երկաթուղին գործում է բնականոն ռեժիմով, տեղեկացնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից:

«Ներկա դրությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բոլոր ուղևորատար և բեռնատար գնացքները շարժվում են համաձայն ժամանակացույցի՝ առանց ուշացումների»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀԿԵ միջազգային գնացքների և ներհանրապետական էլեկտրագնացքների ժամանակացույցում փոփոխություն չի եղել:

Ինչպես նշում են ընկերությունից, ՀԿԵ ՓԲԸ-ն գործադրում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար: 

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցելու, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացնելու իրավունքով՝ 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0