ՀԿԵ կոնցեսիոն պայմանագրում ուղղումներ մտցնելու մասին համաձայնագրի նախագիծը ստորագրվել է Երևանում

Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, «ԱՌԿԱ» գործակալությանն է հայտնել Տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը:
Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագրի նախագիծը ստորագրել է Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ռուսական կողմից` «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ավագ փոխնախագահ Վալերի Րեշեդնիկովը և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը:
Համաձայնագրի նախագիծը ստորագրվել է երկօրյա եռակողմ քննարկումների արդյունքում:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-