Վրաստանը Հայաստանի հանդեպ խտրական տարանցիկ տուրքեր է կիրառում. փորձագետ

20.07.2011, 16:21
Վրաստանը Հայաստանի հանդեպ խտրական տարանցիկ տուրքեր է կիրառում. փորձագետ
Վրաստանը Հայաստանի հանդեպ խտրական տարանցիկ տուրքեր է կիրառում. փորձագետ

Վրաստանը Հայաստանի հանդեպ խտրական տարանցիկ տուրքեր է կիրառում, չորեքշաբթի «Կապիտալների փախուստ. հետխորհրդային տարածության ֆենոմենը» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում հայտնեց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։

«Վրաստանն իր տարածքով տարանցման համար Հայաստանից կրկնակի թանկ է վերցնում, քան Ադրբեջանից։ Պարադոքսն այն է, որ Հայաստանը և Վրաստանը Առևտրի համաշխարհային  կազմակերպության (ԱՀԿ) անդամներ են, իսկ Ադրբեջանը՝ ոչ»,- ասաց Մանասերյանը։

Ըստ նրա, ԱՀԿ հիմնական սկզբունքը խտրականության բացառումն է, իսկ Վրաստանը կոպտորեն խախտում է այդ սկզբունքը Հայաստանի դեպքում։

«Նույնը Հայաստանի հանդեպ Թուրքիան է անում։ Ընդ որում` և Թբիլիսին, և Անկարան ստորագրել են ԱՀԿ կոնվենցիան, որի համաձայն այն երկրները, որոնք ծովի հասանելիություն չունեն, կարող են նրանց միջոցով ծով դուրս գալ՝ առանց որևէ տուրքերի գանձման»,- ավելացրեց նա։ -0-