Բագրատաշենի մաքսակետում բեռնատարի վարորդի մոտ գտել են 57 կգ չհայտարարագրված տարբեր տեսակի դեղորայք
25.07.2020,
13:06
Բագրատաշենի մաքսակետում բեռնատարի վարորդի մոտ հայտնաբերվել է 57 կգ չհայտարարագրված տարբեր տեսակի դեղորայք

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը։
«Հսկողության արդյունքում բեռնատարի վարորդի անձնական իրերի պահպանման համար նախատեսված խցիկում գտնվող պայուսակներից հայտնաբերվել է 57 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված տարբեր տեսակի դեղորայք:
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-
Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: Օրերս Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը։«Հսկողության արդյունքում բեռնատարի վարորդի անձնական իրերի պահպանման համար նախատեսված խցիկում գտնվող պայուսակներից հայտնաբերվել է 57 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված տարբեր տեսակի դեղորայք:
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-