635.31
7.06
522.37
+8
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկը բարեհաջող կերպով տեղաբաշխեց Հայաստանում առաջին կանաչ պարտատոմսերը

16:56
30 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ամերիաբանկը թողարկել է եվրոյով կանաչ պարտատոմսեր` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալով, որը շրջադարձային գործարք է տեղական ֆինանսական շուկայում` որպես Հայաստանում երբևէ առաջին կանաչ պարտատոմսերի ծրագիր: Թողարկումն իրականացվել է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի կանաչ պարտատոմսերի թողարկման սկզբունքներին համաձայն (ԿՊՍ): Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայկական առաջին կանաչ պարտատոմսերը թողարկվել են Ամերիաբանկի երկարամյա գործընկեր Նիդերլանդների զարգացման բանկի (FMO) հետ համատեղ, որը նաև պարտատոմսերի հիմնական ներդրողն է: Կայուն զարգացման թեմայով հետազոտությունների և վերլուծությունների ոլորտում համաշխարհային առաջատար Sustainalytics ընկերությունը տրամադրել է երկրորդ կողմի կարծիք Ամերիաբանկի կանաչ պարտատոմսերի հայեցակարգի վերաբերյալ` հաստատելով վերջինիս համապատասխանությունը ԿՊՍ-ին և համաշխարհային շուկայի չափանիշներին: Հայեցակարգի մշակման և Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ)` Ամերիաբանկի գործունեությանը համապատասխանեցման գործում որպես արտաքին խորհրդատու հանդես է եկել Ernst & Young ընկերությունը:

Загружается новость ... "Лево"
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն իր խոսքում նշեց. «Մեծ ուրախությամբ ենք ազդարարում Ամերիաբանկի կողմից Հայաստանում առաջին կանաչ պարտատոմսերի բարեհաջող թողարկման և տեղաբաշխման մասին: Ներգրավված միջոցներն աննախադեպ հնարավորություն են ընձեռում էական դեր խաղալու էկոլոգիական կայունությանը նպաստող կանաչ ծրագրերի ֆինանսավորման գործում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել FMO-ի մեր գործընկերներին աջակցության և այս շրջադարձային գործարքի հիմնական ներդրողը հանդիսանալու համար: Ցանկանում եմ նաև շնորհավորել Ամերիաբանկի անձնակազմին այս ձեռքբերման առիթով»:

FMO-ի ներդրումների գծով տնօրեն Հուիբ-Յան դե Ռոյթերը հավելեց. «Այսօր մենք ևս մեկ կարևոր քայլ կատարեցինք մեր ամուր և հաջող համագործակցության ճանապարհին: Տարիների ընթացքում FMO-ն և Ամերիաբանկը բազում ծրագրեր են իրականացրել միասին. ստորադաս փոխառության տրամադրում, առաջնային ֆինանսավորման մի շարք հնարավորություններ, ինչպես նաև միջոցներ` ուղղված երիտասարդ ձեռնարկատերերի ֆինանսավորմանը: 2019թ. մենք որոշեցինք միասին նախաձեռնել կանաչ ֆինանսավորման ծրագիր, որի արդյունքում այսօր արդեն ձեզ ենք ներկայացնում Ամերիաբանկի կանաչ պարտատոմսերը: Ես անհամբեր սպասում եմ մեր հետագա համագործակցությանը` սատարելու Ամերիաբանկին իր «կանաչ» ռազմավարության հետագա զարգացման գործում, որը կօգնի հասնել երկրի առաջատար «կանաչ» բանկը լինելու իր հավակնություններին»: 

FMO-ն Նիդերլանդների ձեռներեցության զարգացման բանկն է: Ներդրումներ կատարելով ավելի քան 80 երկրում՝ FMO-ն նպաստում է աշխատատեղերի և եկամտի ստեղծմանը՝ բարելավելու մարդկանց կյանքն աշխարհի այն մասերում, որտեղ սա կարող է ամենամեծ փոփոխությունը բերել: FMO-ի դերը ֆինանսավորմամբ չի սահմանափակվում, քանի որ այն օգնում է բիզնեսին ապահովել թափանցիկություն աշխատանքում և աճել էկոլոգիապես և սոցիալապես պատասխանատու ձևով:

FMO-ի գործընկերները սպասարկում են միլիոնավոր հաճախորդների, ուստի նրանց կողմից լավագույն փորձի ներդնումը դրական մեծ ազդեցություն կունենա տվյալ երկրի զարգացման վրա: Այսպիսով, ստեղծվում են աշխատատեղեր, մարդկանց համար եկամուտ է ապահովվում, հարկեր են գոյանում` նպաստելով առողջ մասնավոր հատվածի կայացմանը: Սա նպաստում է այնպիսի տնտեսության կառուցմանը, որն այսօր մարդկանց համար ստեղծում է նախապայմաններ` առանց վտանգելու ապագա սերունդների հնարավորությունները: FMO-ն աշխարհում մասնավոր հատվածի զարգացման ամենախոշոր երկկողմ ներգրավվածությամբ բանկերից մեկն է: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.fmo.nl

   Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն ու խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.ameriabank.am կամ զանգահարեք (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:08
07 Մայիսի 2021
«Հայաստանն այն երկիրն է, որտեղ մենք գտնում ենք ճիշտ գործընկերներ». FMO-ի` ներդրումների գծով տնօրենի ժ/պ–ն` Ամերիաբանկի հետ համագործակցելու մասին (ՎԻԴԵՈ)
FMO-ի` ներդրումների գծով տնօրենի ժ/պ–ն խոսել է FMO-ի և Ամերիաբանկի հաջողված համագործակցության,  համավարակի ընթացքում առաջացած տնտեսական դժվարությունների, դրանց հաղթահարման ուղիների,  ինչպես նաև ՀՀ բանկային համակարգի մասին.ՎԻԴԵՈ
15:37
30 Ապրիլի 2021
«Քարֆուր Հայաստանը» կընդլայնի իր գործունեությունը` Երևանում բացելով 10 սուպերմարկետ
«Քարֆուրը» Երևանում կբացի 10 սուպերմարկետ
14:04
20 Ապրիլի 2021
Երբ երազանքներն իրականանում են. ԵՄ աջակցությամբ կյանքի կոչված «Բոհեմ» արվեստանոց–թեյարանը ստեղծագործ հարթակ է Սևանում
Երիտասարդ Գոհարի երազանքը կյանքի կոչվեց` վերածվելով «Բոհեմ» արվեստանոց–թեյարանի։ Սակայն գաղափարից մինչև իրականություն տանող ուղին տևեց մոտ 10 տարի, և Եվրոպական միության աջակցությունը մեծ դեր խաղաց այս գործընթացում
18:17
06 Ապրիլի 2021
Այո, ես փաստում եմ, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է. ՊԵԿ նախագահ
ՊԵԿ նախագահը փաստում է, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է
14:06
04 Ապրիլի 2021
Սաբոտա՞ժ, թե՞...ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է ձվի գնի աճի չորս վարկած (ՎԻԴԵՈ)
Սաբոտա՞ժ, թե՞...ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է ձվի գնի աճի չորս վարկած. ՎԻԴԵՈ
10:15
31 Մարտի 2021
Վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ
Վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ
18:34
25 Մարտի 2021
FRV-ն , ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը
FRV-ն , ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը
13:57
25 Մարտի 2021
ՏՄՊՊՀ–ում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը
ՏՄՊՊՀ–ում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը
10:15
16 Մարտի 2021
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
14:57
02 Մարտի 2021
Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է ARARAT համահոտային երանգավորմամբ հավաքածուի նոր ստեղծագործությունը (ՖՈՏՈ)
ARARAT Coffee-ն լեգենդար համի նոր մի ընթերցում Է։ Նրբագեղորեն միավորելով սուրճի և կոնյակի ամենավառ կողմերը` Երևանի կոնյակի գործարանի վարպետներն այս ստեղծագործությամբ բացահայտում են երկու ըմպելիքների բոլորովին նոր եզրերը. ՖՈՏՈ
15:15
19 Փետրվարի 2021
Moody's- ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը
Moody's- ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը
22:17
18 Փետրվարի 2021
Հայկական նորարարություն. Հայաստանում խաղողի մթերումը կիրականացվի բջջային հավելվածի միջոցով
Հայկական նորարարություն. Հայաստանում խաղողի մթերումը կիրականացվի բջջային հավելվածի միջոցով