Wildberries–ի գլխավոր տնօրեն ՏատյանաԲակալչուկն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը գլխավորել են նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը

09.02.2023, 11:05

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 8-ին ձևավորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդը, որի համանախագահ Հայաստանի կողմից ընտրվել է «Երևան սիթի»-ի տնօրենների խորհրդի նախագահ Շողերինա Մկրտչյանը, իսկ Ռուսաստանի կողմից՝ «Wildberries» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկը, hաղորդում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Խորհուրդը ստեղծվել է գործարար ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնման ու դիվերսիֆիկացման, երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների վերլուծության և խոչընդոտների վերացման, համատեղ հանդիպումների ու կոնֆերանսների միջոցով երկխոսության խորացման նպատակով։

ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, Բակալչուկը նշել է, որ 2022թ.–ի արդյունքում Wildberries–ում աշխատող հայ ձեռներեցների շրջանառությունն աճել է 76 տոկոսով։–0–