Ո՞ր մթերքն է ամենից շատ թանկացել հունիսին տարեկան կտրվածքով (ՖՈՏՈ)
06.07.2022,
16:07
Ո՞ր մթերքն է ամենից շատ թանկացել հունիսին տարեկան կտրվածքով. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ.–ի հունիսին, 2021թ.–ի հունիսի համեմատ, աճել են 17,1%–ով, իսկ 2022թ.–ի մայիսի համեմատ նվազել են 0,2%–ով։
Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այն սննդամթերքը, որոնց գները աճել են 2022թ.–ի հունիսին` 2021թ.–ի հունիսի համեմատ։
Բանջարեղեն

«Բանջարեղեն» խմբում գները 2022թ.–ի հունիսին, 2021թ.–ի հունիսի համեմատ, աճել են 45,8–ով, 2022թ.–ի մայիսի համեմատ նվազել են 16,9%–ով։
Հնդկաձավար

Հնդկաձավարը 2022թ.–ի հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, թանկացել է, 34,2%–ով, նախորդ տարվա ապրիլի համեմատ` 1,3%–ով։
Միաժամանակ հացաբուլկեղենն ու ձավարեղենը 2022թ.–ի հունիսին թանկացել են 19,9%–ով, ամսվա ընթացքում` 3,8%–ով։
Մակարոնեղեն

Մակարոնեղենը հաշվետու ամսում տարեկան կտրվածքով թանկացել է 29,9%–ով, իսկ այս տարվա ապրիլի համեմատ` 1,6%–ով։
Պանիր

Պանիրը հունիսին տարվա կտրվածքով թանկացել է 25,4%–ով, ապրիլի համեմատ` 1,6%–ով։
Միաժամանակ «Կաթնամթերք, պանիր և ձու» խմբում գները հունիսին տարեկան կտրվածքով աճել են 11%–ով, ամսվա ընթացքում`0,6%–ով։
Հաց

Հացը հունիսին տարեկան կտրվածքով թանկացել է 20%–ով, ամսվա ընթացքում` 5,2%–ով։
Տավարի միս

Տավարի գինը հունիսին տարեկան կտրվածքով ավելացել է 17,8%–ով, ամսվա ընթացքում` 5,6%–ով։
Ընդհանուր առմամբ միսը հունիսին տարեկան կտրվածքով թանկացել է 11,6%–ով, ամսվա ընթացքում` 2,7%–ով։
Ալյուր

Ալյուրը հաշվետու ամսում տարեկան կտրվածքով թանկացել է 17,7%–ով, ամսական կտրվածքով` 2,6%–ով։
Իսկ ո՞ր մթերքն է էժանացել
Ձու

Ձուն հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, էժանացել է 24%–ով, մայիսի համեմատ` 2%–ով։
Արևածաղկի ձեթ

Բուսայուղը հաշվետու ժամանակահատվածում տարեկան կտրվածքով էժանացել է 3%–ով, մայիսի ընթացքում` 0,8%–ով։–0–