Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը հանվեց. նախարարությունը հայտարարություն է տարածել
30.12.2021,
21:55
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը հանվեց. նախարարությունը հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն։
Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների նկատմամբ արգելքն ունեցել է դրական և բացասական տնտեսական հետևանքներ։ Դրական հետևանքներից են մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում, սակայն էմբարգոյի գլխավոր բացասական հետևանքն է գնաճի վրա էական ազդեցությունը, ինչը դրսևորվել է հատկապես լայն սպառման մի շարք ապրանքախմբերի վրա։
«Քիչ չեն նաև մեր գործարարների կողմից դիմումներն ու խնդրանքները թուրքական ապրանքների ներմուծման վրա եղած արգելանքը հանելու մասին», - նշվում է գերատեսչության Facebook-յան էջում։
Այս տարվա ընթացքում մի շարք տնտեսվարողներ ձեռնամուխ են եղել թուրքականին փոխարինող ապրանքների արտադրությանը։ Դրսևորվելու է հետևողականություն, որպեսզի նման ընկերությունների կենսունակությունն ու մրցունակությունն ապահովվի նոր պայմաններում՝ անհրաժեշտության դեպքում օժանդակելով վերջիններիս հավելյալ գործիքակազմով։
Էկոնոմիկայի նախարարությունից նշում են, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացմամբ փոխադարձության սկզբունքով ակնկալվում է, որ հայկական ապրանքների արտահանման համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ։
Նշենք, որ դեկտեմբերի 16-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ նախարարությունը շրջանառության մեջ է դրել թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարաձգող նախագիծը:
2021թ.-ի հունվարի 1-ից շրջանառության մեջ դրված թուրքական ապրանքների ներկրման արգելքը 2021թ.-ի հունիսի 24-ին երկարաձգվեց ևս 6 ամսով՝ մինչև 2022թ.-ի հունվարի 1-ը: Այս որոշումն ընդունվել էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան մասնակցել և օգնել Ադրբեջանին Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ:-0-