Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի բարձր տնտեսական աճի, բայց կան նաև ռիսկեր. էկոնոմիկայի նախարար
03.02.2023,
16:40
Էկոնոմիկայի նախարարի խոսքով, Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի բարձր տնտեսական աճի

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի բարձր տնտեսական աճի, քանի որ թուրքական շուկան և հաղորդակցությունների ապաշրջափակումը լայն հնարավորություններ կստեղծեն ապրանքների տեղափոխման համար Թուրքիայի և Մերձավոր Արևելքի շուկաներ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախարարն ընդգծել է, որ եթե աշխարհաքաղաքական հանգամանքները զարգանան հօգուտ Հայաստանի, ապա երկրի բոլոր տնտեսվարող սուբյեկտները դրական ազդեցություն կզգան։
«Ռիսկեր կան (տեղական արտադրողների համար, խմբ.), բայց կառավարությունը լուրջ աշխատանք է տանում, և մենք աննախադեպ օգնություն ենք ցուցաբերում վերամշակող արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում գործող ընկերություններին, որպեսզի նրանք, օգտագործելով այսօրվա տնտեսական աճի հնարավորությունները, կարողանան արդիականացնել, թվայնացնել իրենց բիզնեսը և դառնալ բարձր արտադրողական և մրցունակ ընկերություններ»,- ասել է նա։
Քերոբյանը նշել է, որ նախորդ տարվա տվյալներով ֆինանսավորվել են 56 մլրդ դոլարի գործարքներ, որոնց արդյունքում կնքվել է բիզնեսի համար նոր սարքավորումների ձեռքբերման 901 պայմանագիր։-0-