417.14
4.83
386.42
+22
Եղանակը Երևանում
Հայ

Մածունն ընդդեմ մացոնի. Վրաստանն արգելել է նման մակնշմամբ հայկական ապրանքների արտահանումն իր տարածքով

12:05
08 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայկական արտադրության մածունը «մածուն» մակնշմամբ չի կարողանում Վրաստանի տարածքով արտահանվել Ռուսաստան, քանի որ Վրաստանը «մացոնի»-ն ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում:

Աշխարհագրական նշումը` GI-ը, անուն է կամ նշան, որն օգտագործվում է ապրանքների վրա, և համապատասխանում է աշխարհագրական դիրքին կամ ծագման վայրին ինչպես օրինակ Ֆրանսիայում կոնյակն ու գինին են: Իսկ հայկական արտադրողը Ռուսաստան արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նշել են, որ ինչպես Ֆրանսիայում կոնյակի և շամպայնի դեպքում, այնպես էլ «մացոնի» անվանումը գրանցված է Վրաստանում որպես աշխարհագրական նշում։ Պետությունը կաթնամթերք արտադրող տնտեսավարողներին տեղեկացրել է, որ «մածուն» անվանումը նման է Վրաստանի հանրապետությունում գրանցված «մացոնի» անվանմանը և կարող է խնդիրներ առաջացնել Վրաստանի տարածքով նման անվանմամբ արտադրանք արտահանելիս։

«Դեռևս 2011 թ.-ին ՀՀ մտավոր սեփականության լիազոր մարմինը ներկայացրել է առարկություն «մացոնի» անվանման գրանցման դեմ Եվրամիության և Վրաստանի համապատասխան մարմիններին՝ պատճառաբանելով, որ այս անվանումը շփոթելու աստիճան նման է ՀՀ-ում արտադրվող մածուն կաթնամթերքի անվանմանը։ Սակայն ներկայացված առարկությունը հաշվի չի առնվել», - ասել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը:

Նա վստահեցրել է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրացի գործընկերների հետ աշխարհագրական նշումների կիրառումը պարզաբանելու շուրջ:

«Այս համատեքստում էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ աշխարհագրական նշումների մասին ՀՀ օրենքում, որը հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնին իր անունով գրանցելու աշխարհագրական նշումներ՝ ի տարբերություն այժմ գործող կարգավորման, համաձայն որի միայն արտադրողները կարող են գրանցել աշխարհագրական նշումներ», - ասել է Անտոնյանը։

Նրա խոսքով՝ օրենքի փոփոխությունը թույլ կտա «մածուն» անվանումը գրանցել ՀՀ-ում, որպես աշխարհագրական նշում։ Սակայն, վերոնշյալ անվանումով արտադրանքը կարող է արտահանվել այլ երկրներ Վրաստանի տարածքով, սակայն միայն Վրաստանի հետ աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանության համաձայնագրի կնքումից հետո։

Նա նաև հավելել է, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանման համաձայնագրի մասին քննարկում է եղել: Համաձայնագրի դրույթները և երկու երկրներում գրանցված աշխարհագրական նշումների ցանկերն առաջիկայում կքննարկվեն համատեղ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում։

Հոդվածում նշվում է, որ արտահանման համար նախատեսված «մածուն» անվան փոխարեն արտադրող ընկերությունները 2021 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից իրենց արտադրանքի վրա գրում են «Հայկական սարի յոգուրտ»։

«Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունը դիմել է ԱԳՆ-ին, որպեսզի գերատեսչությունը մեկնաբանի ստեղծված խնդիրը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:05
10 Մայիսի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կբերի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման. ՔՊ–ական պատգամավոր (ՎԻԴԵՈ)
Գևորգ Պապոյանի խոսքով, հայ–թուրքական սահմանի բացումը կբերի Հայաստանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսների զարգացման, հարկերի ավելացման, մարդկանց սոցիալական վիճակի էական լավացման. ՎԻԴԵՈ
14:45
21 Ապրիլի 2023
Հայաստանը որևէ կերպ չի փորձում օժանդակել սանկցիաների շրջանցումը ռուս գործընկերների կողմից. Քերոբյան
Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանը որևէ կերպ չի փորձում  օժանդակել սանկցիաների շրջանցումը ռուս գործընկերների կողմից
20:57
31 Մարտի 2023
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան
«Ռոսսելխոզնադզորում» հավելել են, որ մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի լրացուցիչ
14:06
15 Մարտի 2023
Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
Քերոբյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
12:18
27 Փետրվարի 2023
Ստամբուլից փորձել են առանց հայտարարագրման ներմուծել 43 գրամ ադամանդե քարեր (ՎԻԴԵՈ)
Ստամբուլից փորձել են առանց հայտարարագրման ներմուծել 43 գրամ ադամանդե քարեր. ՎԻԴԵՈ
14:22
16 Փետրվարի 2023
Հայաստանը շուրջ 158մլն դրամ հատկացրեց երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու համար
Մոտ 158մլն դրամ հատկացվեց երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու համար
12:37
13 Փետրվարի 2023
Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի հասցված վնասը գնահատվել է 84մլրդ դոլար
Ավերիչ երկրաշարժերը 84 միլիարդ դոլարի վնաս են հասցրել Թուրքիայի տնտեսությանը
11:05
09 Փետրվարի 2023
Wildberries–ի գլխավոր տնօրեն ՏատյանաԲակալչուկն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը գլխավորել են նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը
Wildberries–ի գլխավոր տնօրեն ՏատյանաԲակալչուկն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը գլխավորել են նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը
13:24
06 Փետրվարի 2023
Փաշինյանն էկոնոմիկայի փոխնախարարին ազատել է պաշտոնից
Փաշինյանը պաշտոնից ազատել է էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանին
16:40
03 Փետրվարի 2023
Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի բարձր տնտեսական աճի, բայց կան նաև ռիսկեր. էկոնոմիկայի նախարար
Էկոնոմիկայի նախարարի խոսքով, Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի բարձր տնտեսական աճի
15:08
12 Հունվարի 2023
Պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի
13:06
11 Հունվարի 2023
Դեկտեմբերին ամենից շատ թանկացած թոփ 6 մթերքը
Դեկտեմբերին ամենից շատ թանկացած թոփ 6 մթերքը