413.47
4
386.35
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը որևէ կերպ չի փորձում օժանդակել սանկցիաների շրջանցումը ռուս գործընկերների կողմից. Քերոբյան

14:45
21 Ապրիլի 2023
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը որևէ կերպ չի փորձում օժանդակել սանկցիաների շրջանցումը ռուս գործընկերների կողմից, հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այդ մտահոգությունը փարատելու համար մենք խոսում ենք մեր ամերիկյան և եվրոպացի գործընկերների հետ, բացատրում ենք, թե որ ապրանքատեսակների առևտրի հիմքերը որոնք են և արդյո՞ք մենք չենք խախտի ԵԱՏՄ պայմանագիրը։ Կարողանում ենք, ըստ էության, բացատրել, որ այն գործողությունները, որ անում են ՀՀ ընկերությունները, նպատակ չունեն Հայաստանը երկրորդային սանկցիաների տակ գցելու, այլ բխում են մեր երկրի տնտեսական և աշխատանքային շահերից», – ասաց Քերոբյանն ուրբաթ լրագրողներին։

Նա հայտարարեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը փորձում է պահպանել ԵԱՏՄ պայմանագրի դրույթները` միաժամանակ ապահովելով որ ՀՀ ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ։

«Դա չի նշանակում, որ բացառված չի դա։ Դուք տեսնում եք, որ մի քանի ընկերություններ կան, որոնք արդեն սանկցիաների տակ են ընկել։ Բայց դա այդ ընկերությունների ռիսկն է: Մենք մեր մաքսային, բանկային և այլ գործիքակազմով փորձում ենք մաքսիմալ ապահովել մեր երկրի ընկերությունների՝ սանկցիաների տակ չընկնելը։ Հայաստանը նաև հետամուտ է իր տնտեսական շահերը պաշտպանելուն, և դա կարողանում ենք պատշաճ ձևով բացատրել ամերիկյան և եվրոպացի գործընկերներին», – ասաց նախարարը։

Հարցին, թե Հայաստան ներկրվող էլեկտրոնիկայի մեծ մասն արտահանվում է Ռուսաստանը, Քերոբյանը նշեց. «Եթե խոսենք ոչ թե տոկոսային, այլ թվային արտահայտությամբ, ապա դա այնքան աննշան է, որ դրա մասին անհանգստանալու հարց չկա»։

Նշենք, որ այսօր առկա տեղեկությունների համաձայն, ԱՄՆ–ի հակառուսական պատժամիջոցների տակ են հայտնվել Հայաստանում գրանցված մի քանի ընկերություններ, այդ թվում`Tako LLC–ին (այլ անվանում` Taco LLC, «Ռադիոավտոմատիկա» ռուսական ընկերության գործընկերը) և Milur Electronics LLC–ին (Milandr միկրոսխեմաների արտադրությամբ զբաղվող ընկերության հայկական մասնաճյուղ)։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:02
11 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Իրան էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը. նախարար
Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Իրան  էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը
14:13
09 Սեպտեմբերի 2023
Հայաստանի տնտեսության մեջ պահպանվում է աճի ներուժը, չնայած աշխարհաքաղաքական ռիսկերին. ԱՄՀ
Չնայած բոլոր խնդիրներին, որոնց դուք բախվում եք, այլ երկրներից մարդիկ շարունակում են գալ այստեղ, ստեղծել իրենց սեփական բիզնեսը, հայտարարել է ԱՄՀ տարածաշրջանային տնօրենը
11:48
05 Սեպտեմբերի 2023
Դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ. ինչպե՞ս փոխանցումը կատարել արագ, անվտանգ և մաքսիմալ հարմարավետ
Պատմում ենք, թե ինչպես կարելի է փոխանցում կատարել արագ, անվտանգ և մաքսիմալ հարմարավետ
17:26
04 Օգոստոսի 2023
Հայաստանում հունիսին էժանացել է 23 տեսակի մթերք, թանկացածներից առաջին տեղում ձուն է (ՑԱՆԿ)
Հունիսին էժանացել է 23 տեսակի մթերք, թանկացածներից առաջին տեղում ձուն է. ՑԱՆԿ
14:57
23 Հունիսի 2023
ԵՄ–ն հաստատել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների 11–րդ փաթեթը. ցանկում կան նաև հայաստանյան ընկերություններ
ԵՄ–ն հաստատել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների 11–րդ փաթեթը. ցանկում կան նաև հայաստանյան ընկերություններ
13:05
10 Մայիսի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կբերի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման. ՔՊ–ական պատգամավոր (ՎԻԴԵՈ)
Գևորգ Պապոյանի խոսքով, հայ–թուրքական սահմանի բացումը կբերի Հայաստանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսների զարգացման, հարկերի ավելացման, մարդկանց սոցիալական վիճակի էական լավացման. ՎԻԴԵՈ
20:57
31 Մարտի 2023
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան
«Ռոսսելխոզնադզորում» հավելել են, որ մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի լրացուցիչ
14:06
15 Մարտի 2023
Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
Քերոբյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
12:18
27 Փետրվարի 2023
Ստամբուլից փորձել են առանց հայտարարագրման ներմուծել 43 գրամ ադամանդե քարեր (ՎԻԴԵՈ)
Ստամբուլից փորձել են առանց հայտարարագրման ներմուծել 43 գրամ ադամանդե քարեր. ՎԻԴԵՈ
14:22
16 Փետրվարի 2023
Հայաստանը շուրջ 158մլն դրամ հատկացրեց երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու համար
Մոտ 158մլն դրամ հատկացվեց երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու համար
12:37
13 Փետրվարի 2023
Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի հասցված վնասը գնահատվել է 84մլրդ դոլար
Ավերիչ երկրաշարժերը 84 միլիարդ դոլարի վնաս են հասցրել Թուրքիայի տնտեսությանը