Հայաստանի ստորգետնյա գազապահեստարանում նախատեսվում է կուտակել ռեկորդային պաշար

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի տարածքում գտնվող ստորգետնյա գազապահեստարանում առաջիկա ձմռանը նախատեսվում ստեղծել գազի ռեկորդային պաշար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով «Գազպրոմի» վարչության որոշման վրա։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Հայաստանի տարածքում գտնվող ստորգետնյա գազապահեստարանում ձմռան սեզոնի սկզբին կմատակարարվի 0,107մլրդ խ/մ գազ։
«Գազպրոմի» վարչությունը հանձնարարել հաջորդ ձմռան համար ռուսական ստորգետնյա գազապահեստարաններում ստեղծել գազի ռեկորդային պաշար` 72,662 մլրդ խ/մ։
«2022–2023թթ.–ի ձմռան և աշնան շրջանում գազամատակարարման միասնական համակարգի հուսալի աշխատանքի համար վարչությունը պրոֆիլային ստորաբաժանումներին և դուստր ընկերություններին հանձնարարել է հաջորդ սեզոնի սկզբին ստեղծել գազի օպերատիվ պաշար Ռուսաստանի տարածքում` 72,662 մլրդ խ/մ ծավալով, ինչպես նաև մինչև 852,4մլն խ/մ ավելացնել պոտենցիալ առավելագույն օրական արտադրողականությունը։ Այսպիսով, ցուցանիշները դուրս կգան ռեկորդային նոր մակարդակների վրա », – նշվում է հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով, «Գազպրոմի» գազատրանսպորտային համակարգով Ռուսաստանի սպառողներին մատակարարվող գազի գումարային ծավալը 2021թ.–ի չորրորդ եռամսյակում և 2022թ.–ի առաջին եռամսյակում հասել է ռեկորդային մակարդակի։ Մասնավորապես, նախորդ աշուն–ձմեռ շրջանի համեմատ, ավելացել է պահանջարկը էլեկտրաէներգետիկայի, նավթաքիմիական, ցեմենտային, ագրոքիմիական և մետալուրգիական արդյունաբերության ոլորտում գործող ձեռնարկությունների կողմից։
«Հոկտեմբեր–մարտի ընթացքում «Գազպրոմն» ամբողջությամբ կատարել է պարտավորութունները հայրենի սպառողների առաջ և կատարել է արտահանման պայմանագրերի հայտերը», – ավելացրել են հոլդինգում։«ԱՌԿԱ» գործակալությունը դիմել է «Գազպրոմ Արմենիա»` մեկնաբանություն ստանալու համար։–0–