Ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ևս մեկ միջոցառում

21.05.2020, 20:10
Ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ևս մեկ միջոցառում․ ՊԵԿ-ը ներկայացրել է արդյունքները
Ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ևս մեկ միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումն ավարտվել է: 

Загружается новость ... "Лево"
2020թ. մայիսի 21-ի դրությամբ աջակցություն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 87.4 %-ը կամ 5387-ը: ՊԵԿ-ն ընթացք է տվել բոլոր դիմումներին: Ընդհանուր առմամբ փոխանցվել է շուրջ 294 մլն. դրամ:

Միջոցառման շահառու հանդիսացած և աջակցություն ստացած սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է ծանոթանալ ՊԵԿ-ի կայքում։

Տասներորդ միջոցառման շրջանակում կառավարությունն աջակցում է այն անձանց, ովքեր դարձել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ։ Նրանք առանձնացվել են երեք խմբերի` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, ինքնազբաղվածներ, անձինք, ովքեր 2019թ.–ին չեն եղել անհատ ձեռնարկատերեր, սակայն 2020թ.–ի հունվարի 1–ից հետո գրանցվել են որպես միկրոսուբյեկտ։-0-