«Արևային լիզինգ». 30 հայկական կազմակերպություններ Ամերիաբանկից ներգրավել են 3 մլրդ դրամ արևային կայաններ կառուցելու համար

14.05.2019, 18:19
Ամերիաբանկը 30 հայկական կազմակերպություններին կտրամադրի 3 մլրդ դրամ արևային կայաններ կառուցելու համար:
«Արևային լիզինգ». 30 հայկական կազմակերպություններ Ամերիաբանկից ներգրավել են 3 մլրդ դրամ արևային կայաններ կառուցելու համար

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մոտ 30 հայկական կազմակերպություններ Ամերիաբանկից ներգրավել են 3 մլրդ դրամ արևային կայաններ կառուցելու համար, երեքշաբթի ասաց Ամերիաբանկի տնօրինության նախագահ–գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

««Արևային լիզինգ» մեր ծրագիրը մեկնարկել է 6 ամիս առաջ, և այդ ժամանակահատվածում մենք արդեն ֆինանսավորում ենք տրամադրել 30 կազմակերպությունների` պորտֆելը հասցնելով 3 մլրդ դրամի», – ասաց Հանեսյանն արևային լիզինգի թեմայով Ամերիաբանկի կողմից հրավիրված կոնֆերանսի ժամանակ։

Նա նշեց, որ կոնֆերանսի հիմնական նպատակն է ներկայացնել արևային էներգետիկայի ոլորտի զարգացումները, այդ ոլորտի առավելություններն ու նոր միտումները, ինչպես նաև հարթակի ձևավորումը, որտեղ կհանդիպեն սարքավորումներ ներկրող ընկերությունները, արտադրողները, ֆինանսավորող ընկերություններն ու պոտենցիալ ներդրողները։

Загружается новость ... "Лево"

Կոնֆերանսին մասնակցում են փորձագետներ գործընկերային կազմակերպություններից, ինչպիսիք են ՎԶԵԲ–ը, ՀԲ–ն, Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը (Green Economy Financing Facility - GEFF), կառավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև արևային պանելների և կայանների մատակարարներ։ 

Ինչպես նշեց Ամերիաբանկի կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը, բանկը միշտ ակտիվություն է դրսևորել վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ոլորտում, այդ թվում` ակտիվորեն վարկավորել է փոքր ՀԷԿ–ի կառուցումը, հիմա իր ուշադրությունն է կենտրոնացնում արևային կայանների կառուցման և արևային պանելների տեղադրման վրա։ 

«Մենք ունենք բազմաթիվ առաջարկներ, որոնցից մեկը ներդրողների համար 20%–անոց քեշբեք ստանալու հնարավորությունն է արևային կայաններ կառուցելու համար, ինչը շատ գրավիչ ներդրումային առաջարկ է», – ասաց Սահակյանը։

Նրա խոսքով, նման վարկ ստանալու միակ պայմանը էներգարդյունավետ ծրագրի ներկայացումն է և համաֆինանսավորումը նախագծի ընդհանուր արժեքի 20-30%–ի չափով։ Առաջարկը նախատեսված է մինչև 500 հազար դոլար արժեքով փոքր կայանների կառուցման համար։ 

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):–0–