627.41
6.87
520.63
+14
Եղանակը Երևանում
Հայ

«Մեղրի» ԱՏԳ–ն պաշտոնապես բացվեց

21:05
15 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 15–ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը, հաղորդում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը։

Պաշտոնական բացման արարողության ժամանակ կնքվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես՝ Ազատ տնտեսական գոտու կազմակերպման վերաբերյալ պայմանագիր է կնքվել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ–ի միջև: Փաստաթուղթը ստորագրել են նախարար ՍուրենԿարայանը և «Մեղրի» ԱՏԳ ՓԲԸ տնօրեն Աշոտ Զարբաբյանը:

Համագործակցության հուշագրեր են կնքվել նաև «Մեղրի» ԱՏԳ ՓԲԸ-ի և«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի միջև (փաստաթուղթը ստորագրել են ԱշոտԶարբաբյանը/տնօրեն և Արգամ Ջուլհակյանը/գլխավոր տնօրեն), «Մեղրի» ԱՏԳ ՓԲԸ–իև «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ի («Այս Հաուս» խումբ) միջև (փաստաթուղթը ստորագրել են Աշոտ Զարբաբյանը/տնօրեն և Արթուր Մուրադյանը/տնօրեն), «Մեղրի»ԱՏԳ ՓԲԸ-ի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության միջև (փաստաթուղթը ստորագրել են Աշոտ Զարբաբյանը/տնօրեն և ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն):

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով,Մեղրիում ազատ տնտեսական գոտու բացումը նշանակալի իրադարձություն է, քանի որ այն կնպաստի մեր երկրի տարածքային համաչափ զարգացմանը, ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, մրցունակ արտադրանքի թողարկմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծմանը, արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև Հայաստանիարտաքին տնտեսական քաղաքականության ձեռքբերումների առավել արդյունավետ օգտագործմանը՝ հօգուտ երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովման:

«Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծումը կարևորվում է նաև նրանով, որ այն բացվում է Իրանի հետ սահմանագծին, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, իրանական կապիտալով ընկերությունների ներգրավմանը՝ ամրապնդելով ներկայումս առկա սերտ համագործակցությունը։

Ի տարբերություն ներկայումս գործող երկու ազատ տնտեսական գոտիների, այս ազատ տնտեսական գոտին ունենալու է ոլորտային մեծ ընդգրկվածություն՝ ներառելով գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտները», - ասել է նախարար Սուրեն Կարայանը։

Հիշեցնենք, որ «Մեղրի» ազատ տնտեսական գոտին ստեղծվել է Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ: Գոտու կազմակերպիչ է ճանաչվել պետության կողմից ստեղծված «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն։

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու կառուցումը նախատեսված է իրականացնել երկու փուլով:

Առաջին փուլով պետք է ստեղծվեին նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ ԱՏԳ-ն գործարկելու և ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում աշխատանքները կազմակերպելու համար, ինչն արդեն իսկ իրականացվել է:

Երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների ընդլայնում, տարածքի հավելյալ ավելացում 70 հեկտարով՝ այսպիսով ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես գործունեություն ծավալելու համար: Վերոնշյալ տարածքի շուրջ 50 հեկտարը կհատկացվի շահագործողներին՝ իրենց գործունեությունը կազմակերպելու համար, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները նախատեսված են գրասենյակային և այլ ծառայությունների համար։

Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար, թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն՝ ներառյալ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտները։

Ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղեր և կարտահանեն շուրջ 250 մլն ԱՄՆ դոլարի ապրանքներ և ծառայություններ։

Իրանի հետ սահմանակից տարածքում գործող ազատ տնտեսական գոտին, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, առևտրային և լոգիստիկ հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի բազմավեկտոր առևտրային արտոնյալ ռեժիմները, կամուրջ կհանդիսանա Իրանի, ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև։

Բացի այդ, «Մեղրի» ԱՏԳ-ն կնպաստի ոչ միայն Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, այլև Հայաստան արտասահմանյան կապիտալի ներհոսքին, Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների և ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:37
30 Ապրիլի 2021
«Քարֆուր Հայաստանը» կընդլայնի իր գործունեությունը` Երևանում բացելով 10 սուպերմարկետ
«Քարֆուրը» Երևանում կբացի 10 սուպերմարկետ
14:04
20 Ապրիլի 2021
Երբ երազանքներն իրականանում են. ԵՄ աջակցությամբ կյանքի կոչված «Բոհեմ» արվեստանոց–թեյարանը ստեղծագործ հարթակ է Սևանում
Երիտասարդ Գոհարի երազանքը կյանքի կոչվեց` վերածվելով «Բոհեմ» արվեստանոց–թեյարանի։ Սակայն գաղափարից մինչև իրականություն տանող ուղին տևեց մոտ 10 տարի, և Եվրոպական միության աջակցությունը մեծ դեր խաղաց այս գործընթացում
18:17
06 Ապրիլի 2021
Այո, ես փաստում եմ, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է. ՊԵԿ նախագահ
ՊԵԿ նախագահը փաստում է, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է
14:06
04 Ապրիլի 2021
Սաբոտա՞ժ, թե՞...ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է ձվի գնի աճի չորս վարկած (ՎԻԴԵՈ)
Սաբոտա՞ժ, թե՞...ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է ձվի գնի աճի չորս վարկած. ՎԻԴԵՈ
10:15
31 Մարտի 2021
Վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ
Վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ
18:34
25 Մարտի 2021
FRV-ն , ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը
FRV-ն , ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը
13:57
25 Մարտի 2021
ՏՄՊՊՀ–ում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը
ՏՄՊՊՀ–ում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը
10:15
16 Մարտի 2021
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
14:57
02 Մարտի 2021
Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է ARARAT համահոտային երանգավորմամբ հավաքածուի նոր ստեղծագործությունը (ՖՈՏՈ)
ARARAT Coffee-ն լեգենդար համի նոր մի ընթերցում Է։ Նրբագեղորեն միավորելով սուրճի և կոնյակի ամենավառ կողմերը` Երևանի կոնյակի գործարանի վարպետներն այս ստեղծագործությամբ բացահայտում են երկու ըմպելիքների բոլորովին նոր եզրերը. ՖՈՏՈ
15:15
19 Փետրվարի 2021
Moody's- ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը
Moody's- ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը
22:17
18 Փետրվարի 2021
Հայկական նորարարություն. Հայաստանում խաղողի մթերումը կիրականացվի բջջային հավելվածի միջոցով
Հայկական նորարարություն. Հայաստանում խաղողի մթերումը կիրականացվի բջջային հավելվածի միջոցով
13:57
18 Փետրվարի 2021
«Տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ». Փաշինյան
Փաշինյանը նշեց, որ տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ