Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը թույլ է տալիս իրականացնել Հայաստանի հետ նախկինում նախատեսված բոլոր ծրագրերը

19.01.2016, 14:32
Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը թույլ է տալիս իրականացնել Հայաստանի հետ նախկինում  նախատեսված բոլոր ծրագրերը:
Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը թույլ է տալիս իրականացնել Հայաստանի հետ նախկինում նախատեսված բոլոր ծրագրերը
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը թույլ է տալիս իրականացնել Հայաստանի հետ նախկինում  նախատեսված բոլոր ծրագրերը, երեքշաբթի լրագրողների ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ, Գոհար Իսկանդարյանը:

Հունվարի 17-ին ԵՄ-ն և ԱՄՆ-ը վերահաստատեցին Իրանի նկատմամբ տնտեսական և ֆինանսկան պատժամիջոցների վերացման մասին իրենց պատրաստակամության մասին: Այդ հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԷ-ն միջուկային գործարքների պայմանների առնչությամբ հաստատեց Թեհրանի կողմից բոլոր պահանջների կատարման մասին:

«Պատժամիջոցների վերացումից հետո Իրանի համար հասանելի  են  դառնում նախկինում սառեցված խոշոր ֆինանսական ($50 մլրդ.) միջոցները, և արդեն երկիրը կարող է իրականացնել նախատեսված բոլոր ծրագրերը, որոնք կանգնեցվել էին ֆինանսական խնդիրների պատճառով»,-նշեց Իսկանդարյանը:

Նա ընդգծեց, որ առաջին հերթին կավարտվի Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը, որը ձգձվել է Իրանի ֆինանսկան խնդիրների պատճառով:
«Հիմա մենք հստակ կարող ենք ասել, որ այս ծրագիրը կարելի է ավարտված համարել»,-ասաց Իսկանդարյանը:

Նա նշեց, որ պատժամիջոցների վերացումից հետո,  արևմտյան խոշոր ընկերությունները  «հերթ են կանգնել» Իրանի հետ նոր պայմանագրեր կնքելու համար: «Հայաստանը, ցավոք, նման միջոցներ չունի, որպեսզի երկիրը ներդրումներ կատարի Իրանի ամենատարբեր բիզնես-նախագծերում»,-ընդգծեց նա:-0-