Հայաստանում ռոմինգի գները նվազում են, սակայն ԵՏՄ–ում առանց ռոմինգի տարածք չի լինի
05.12.2015,
14:15
Հայաստանում ռոմինգի գները նվազում են, սակայն ԵՏՄ–ում առանց ռոմինգի տարածք չի լինի:
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ռոմինգի գները նվազում են, սակայն ԵՏՄ–ում առանց ռոմինգի տարածք չի լինի, կարծում է Հայաստանում Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը դիտարկում է 2017 թ.–ից հետո ԵՏՄ–ի տարածքում բջջային օպերատորների ռոմինգի վճարը չեղյալ հայտարարելու հնարավորությունը։ Այս կապակցությամբ ԵՏՄ երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան և Ղրղըզստան) բջջային օպերատորները պետք է պատրաստեն զրոյական սակագնով ռոմինգի անցման ծրագիրը։
Ինչպես նշեց Պյատախինը, ռոմինգի սակագների նվազմանը նվիրված քննարկումներին մասնակցում են ինչպես կարգավորիչը, այնպես էլ կապի օպերատորները։
«Մեր գործընկերների հաշվին մեզ հաջողվեց հասնել ռոմինգի գների լուրջ նվազման։ Մասնավորապես մեզ հաջողվեց, օգտագործելով մեր Beeline խմբի ծավալները, ստանալ լավ գներ Ռուսաստանում, Ուկրաինայում և Իտալիայում ռոմինգի դեպքում` 25 դրամ մուտքային և ելքային զանգերի համար, ինչն աննախադեպ է», – ասել է Պյատախինը։
Նրա խոսքով` ընկերությունն առաջիկայում նախատեսում է փոխել բազային ռոմինգային գները։
Նա նշեց, որ ռոմինգի գինն արդեն նվազել է։ Դա լավ գործընթաց է, և ընկերությունը շարժվելու է այդ ուղղությամբ ինչպես Beeline խմբի շրջանակում, այնպես էլ ԵՏՄ–ում` փորձելով հաճախորդներին տրամադրել լավագույն գին։
«Մենք շարժվում ենք առանց ռոմինգի տարածք ունենալու ուղղությամբ, սակայն բոլոր ընկերությունների ծախսերի կառուցվածքը թույլ չի տալիս ամբողջությամբ զրոյացնել ռոմինգը, քանի որ ռոմինգի գինը չի կարող հավասարվել տեղական զանգերի գնին», – ասաց Պյատախինը։
Ինչպես փետրվարին հայտարարում էր ԵՏՀ–ի հակամենաշնորհային դեպարտամենտի ղեկավարի տեղակալը, ԵՏՄ երկրներում ելքային զանգերի սակագները միջինը 3–5 անգամ գերազանցում են ԵՄ պետություններում գործող առավելագույն սակագինը, իսկ ռոմինգի դեպքում մուտքային SMS–ների գինը գերազանցում է 2–3 անգամ, տվյալների փոխանցման գինը` միջինը 8–21 անգամ։–0–