ՀՀ վարչապետ. իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր հարաբերություններին
10.10.2017,
19:34
ՀՀ վարչապետի խոսքով, իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» մասին։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» վերաբերյալ, հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում նա այցելել է «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում` գործարարների հետ։
Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառաությունից, հանդիպման սկզբում Կարապետյանը ներկայացրել է պաշտոնական այցի շրջանակում անցկացրած բանակցությունների մանրամասները և արդյունքները։ Նա նշել է, որ Հայաստանը հարևան Իրանի հետ ունի տնտեսական համագործակցության, առևտրաշրջանառության ծավալների ավելացման մեծ ներուժ, ինչի իրացման ուղղությամբ էլ ներկայացվել են տարբեր առաջարկներ՝ հաշվի առնելով Հայաստանում առկա տնտեսական ռեժիմներն ու հնարավորությունները:
Կարապետայնը նշել է, որ Իրանի իշխանությունների հետ քննարկվել է տարածաշրջանային համագործակցության հարցերը, մասնավորապես, Հայաստան–Իրան–Թուրքմենստան եռակողմ համագործակցությունը։
«Վստահ եմ, որ այդ եռակողմ համագործակցությունը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը։ Ընդհանուր առմամբ, մեր իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր երկրների հարաբերություններին, համատեղ շարունակել կարողությունները միավորելու աշխատանքները՝ լավ արդյունքներ ունենալու համար», - ասել է վարչապետը:
Նա առաջարկել է Իրանի հայ համայնքի ներկայացուցիչներին շահութաբեր բիզնեսի շնորհիվ ամուր կամուրջ դառնալ հայ–իրանական հարաբերություններում։
«Վստահ եմ, որ Հայաստանում շահավետ ծրագրերի իրականացման հնարավորություններ կան, և մեր կառավարությունը կսատարի յուրաքանչուր բիզնեսին։ Առաջարկում եմ ձեզ բոլորիտ գործունեություն ծավալել երկու տեղ` այստեղ և Հայաստանում», – ասել է Կարապետյանը։
Նա նշել է, որ կառավարության կողմից իրականացվող բարեփողումները, մասնավորապես, տնտեսության բնագավառում, միտված են հավասար պայմաններ ստեղծելու բիզնեսի համար։
Կարապետյանը ավելացրել է, որ այս տարվա ութ ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է 5,5 տոկոսանոց տնտեսական աճ, այն դեպքում, երբ պետբյուջեի նախագծով նախատեսվում էր 3,2%–ի աճ։
«Ունենք 21 տոկոսի արտահանման, 28,6 տոկոսի ներմուծման աճ և ուրախալի է, որ ներմուծման շուրջ 50 տոկոսը կապիտալ ներդրումներ են ու միտված են բիզնեսի զարգացմանը, այլ ոչ թե սպառմանը: Մենք վճռական ենք զարգացնելու մեր երկրի տնտեսությունը և բիզնեսի համար ստեղծելու թափանցիկ, հավասար պայմաններ: Վստահ եմ, որ տնտեսական աճ ապահովելու բոլոր հնարավորություններն ունենք», – ընդգծել է վարչապետը։ –0–