ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին

26.10.2017, 13:07
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։

Загружается новость ... "Лево"

ԵՏՄ Մաքսային օրենսգքրի պայմանագիրը ստորագրվել է Մոսկվայում 2017 թ.–ի ապրիլի 11–ին, այն պետք է ուժի մեջ մտնի 2018 թ.–ի հունվարի 1–ից։ Այս պահին ԵՏՄ երկրներն իրականացնում են ներպետական ընթացակարգեր, որոնք նախորդում են փաստաթղթի վավերացմանը։ Մաքսային նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտնում, երբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը բոլոր հինգ մասնակից երկրներից ստանում է ծանուցումներ պայմանագիրը վավերացնելու մասին։

Պայմանագրի նպատակն է ապահովել միասնական մաքսային կարգավորում ԵՏՄ–ում։ Մաքսային օրենսգիրքն ուղղված է մաքսային գործողությունների օպտիմալացմանը, մաքսային կանոնների հետագա ազատականացմանը։

Մաքսային օրենսգքրի նորմերը նախատեսում են մաքսային գործընթացների դյուրացում, այդ գործընթացների ավտոմատացում, «մեկ պատուհանի» մեխանիզմների կիրառում և այլն։

Ինչպես ավելի վաղ նշել է Եվրասիական տնտսեական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, միասնական Մաքսային օրենսգիրքը թույլ կտա ավտոմատացնել բազմաթիվ գործընթացներ և նվազագույնի կհասցնի ձեռներեցների և մաքսատան աշխատողների շփումը։–0–