446.89
7.39
421.95
+17
Եղանակը Երևանում
Հայ

ԳեոՊրոՄայնինգի ակտիվները Հայաստանի խոշորագույն հարկատուների տասնյակում են

16:30
20 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. 2022 թվականի առաջին եռամսյակում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի կողմից կառավարվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,6 անգամ ավելացրել է Հայաստանի պետական բյուջեի հարկային մուտքերը՝ մինչև 35,5 մլրդ դրամ։ Այս մասին է վկայում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը հրապարակել է հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն։ Այսպիսով, ԶՊՄԿ-ն գլխավորում է երկրի հարկատուների ցուցակը։

«ԳեոՊրոՄինիգ»-ի մեկ այլ ակտիվ՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, ցուցակի ութերորդ հորիզոնականում է՝ 3,6 մլրդ դրամի չափով պետական բյուջե վճարված հարկերով, ինչը ավելի քան 5 անգամ գերազանցում է 2021 թվականի նույն ցուցանիշը։

Այս երկու ակտիվներն էլ աշխարհագրորեն տեղակայված են Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում և առանցքային դեր են խաղում ռազմավարական տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

Այս տարի կառավարող ընկերությունը մտադիր է ավելի քան 65 մլն ԱՄՆ դոլար ներդնել ԶՊՄԿ արտադրության արդիականացման համար։ Նախատեսվում է պղնձամոլիբդենային հանքաքարի վերամշակումը 2021 թվականի 17,6 միլիոն տոննայից հասցնել 22 միլիոն տոննայի 2022 թվականին, ինչը 25 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա փաստացի ցուցանիշները։

ԱՊՄԿ-ի կապիտալ ծախսերը 2022 թվականին կազմում են ավելի քան 6,1 միլիոն դոլար։ Ներդրումները ուղղված են ֆլոտացիոն մեքենաների պարկի թարմացմանը, ինչպես նաև այլ հիմնական միջոցների թարմացմանը, ինչը կհանգեցնի մետաղների կորզման ծավալների ավելացմանը։

Խումբը շարունակում է իրականացնել մարզի զարգացմանն ուղղված սոցիալական լայնածավալ ծրագրեր։ Երկու ձեռնարկություններում միասին աշխատում է ավելի քան 6000 մարդ, և երկու ակտիվների գործունեության մուլտիպլիկատիվ էֆեկտը կազմում է Հայաստանի հարավային տարածաշրջանի տնտեսության մեծ մասը։

Հիշեցնենք, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը՝ Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ներդրողներից մեկը, երկրում գործում է արդեն 15 տարի։ Խմբի հայկական ակտիվները բաղկացած են Սոթի ոսկու հանքից, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայից և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից։

Գործունեության 15 տարիների ընթացքում խումբը ավելի քան 400 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել իր հայկական ձեռնարկությունների արդիականացման համար։ Խմբի սոցիալական ներդրումների ծավալը իր գործունեության մարզերի զարգացման համար գերազանցում է 15 մլն ԱՄՆ դոլարը։ --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
07 Հունիսի 2022
WSOT 2022. Bybit–ը համախմբում է թրեյդերներին գլոբալ կրիպտոմրցույթի շրջանակում
World Series of Trading–ն արդեն վաղուց դարձել է նշանակալի իրադարձություն կրիպտոթրեյդինգի ոլորտում, և այս տարին բացառություն չէ` WSOT 2022 –ի գրանցումը մեկնարկում է 2022թ.–ի հունիսի 10–ին
11:52
02 Հունիսի 2022
Հուլիսի 1-ից բնակարանների և մեքենաների առուվաճառքը կանխիկրով հնարավոր չի լինելու իրականացնել
Հուլիսի 1-ից բնակարանների և մեքենաների առուվաճառքը կանխիկրով հնարավոր չի լինելու իրականացնել
10:10
01 Հունիսի 2022
Ոչ միայն մայնինգ. էլ ինչպե՞ս կարելի է գումար վաստակել կրիպտոարժույթով BYBIT բորսայում
Կրիպտոարժույթի մայնինգը պահանջում է պատասխանատու մոտեցում, իսկ որ ամենագլխավորն է` խոշոր ներդրումներ
10:00
24 Մայիսի 2022
Ամբողջ աշխարհը խոսում է NFT-ի մասին. ի՞նչ է դա և ինչպե՞ս գումար վաստակել NFT–ի միջոցով
Ի՞նչ է NFT-ին, բացահայտում ենք այն Bybit հարթակի միջոցով
18:16
23 Մայիսի 2022
Հայաստանում անցկացվել է Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովը
Համաժողովը հրաշալի հնարավորություն էր մեկ հարկի տակ հավաքելու մասնագիտական հանրությանն ու բիզնես շրջանակներին՝ քննարկելու ոլորտում տեղի ունեցող վերջին փոփոխություններն ու դրանց գործնական կիրառումը, արձանագրելու ձեռքբերումներն ու նախանշելու հետագա զարգացման ուղիները
11:16
16 Մայիսի 2022
Wildberries-ը Հայաստանում բացել է առաջին լոգիստիկ կենտրոնը, այն թույլ կտա ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում
Wildberries-ը Հայաստանում բացել է առաջին լոգիստիկ կենտրոնը, այն թույլ կտա ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում
10:00
10 Մայիսի 2022
Ավելի հեշտ, քան թվում է. ինչպես գնել կրիպտոարժույթ BYBIT բորսայում
Սովորում ենք կատարել առաջին քայլերը կրիպտոարժույթի աշխարհում
11:15
02 Մայիսի 2022
Bitcoin, Ethereum, NFT. ինչպես բարդ բառը ստեղծեցին նոր տնտեսական իրականություն
Bitcoin, Ethereum, NFT. պարզ լեզվով պատմում ենք բարդ տերմինների մասին
13:43
22 Ապրիլի 2022
Հայաստանի ստորգետնյա գազապահեստարանում նախատեսվում է կուտակել ռեկորդային պաշար
«Գազպրոմի» վարչությունը հանձնարարել  հաջորդ ձմռան համար ռուսական ստորգետնյա գազապահեստարաններում ստեղծել գազի ռեկորդային պաշար` 72,662 մլրդ խ/մ
11:47
01 Ապրիլի 2022
Հայաստանում այսօրվանից գազը թանկացավ
Հայաստանում այսօրվանից գազը թանկացավ
20:41
23 Մարտի 2022
Եվրոպայում գազի գինը 20%-ով կտրուկ աճել է Պուտինի հայտարարությունից հետո
Եվրոպայում գազի գինը 20%-ով կտրուկ աճել է Պուտինի հայտարարությունից հետո